040.0787.290801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 787
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի N 23 շենքի 3-րդ հարկից 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել «Մլատե Էզդի» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել «Մլատե Էզդի» հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից: