ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 մարտի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 1996 թվականի թիվ 84
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 125 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3Օ-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի գոտում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 667 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» թիվ 69 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 77 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 78 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 19-ից: