040.0791.290801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 791
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամերիկյան Միացյալ Նահանգների ապրանքավարկային կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականին կնքված համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված ցորենի բեռնաթափման հետ կապված վիճահարույց հարցերի կարգավորման դատավարության ընթացքում (վերաքննիչ ատյան) Հայաստանի Հանրապետության շահերը (2000 թվականի սեպտեմբերից մինչև 2001 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում) ներկայացնելու համար «Շնայդեր Հարիսոն Սեգալ ընդ Լյուիս» («SCHNADER HARISSON SEGAL & LEWIS») ամերիկյան իրավաբանական ընկերությանը գումար տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2001 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 9719.15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից: