Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳԱԶԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ ՀԱՇՎԻ ...

 

 

ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 մարտի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 1996 թվականի թիվ 88

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳԱԶԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության միջոցով Եվրոհամայնքի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված 2,9 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գազի և մազութ հաշվին Երևան քաղաքի բնակչությանն անվճար մատակարարված էլեկտրաէներգիայի վճարումների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի բնակչությանը մարդասիրական օգնությամբ ստացված գազի և մազութի հաշվին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց աբոնենտային վճարումների իրականացման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայխնայբանկի բաժանմունքների և աբոնենտային վճարումներ ընդունող այլ կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների տվյալների ու տրամադրած միջոցների տարբերության գումարի`

ա) 5 տոկոսը մինչև ապրիլի 30-ը փոխանցել հանրապետական բյուջե.

բ) մնացած 95 տոկոսի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքել բյուջետային փոխատվության պայմանագիր` 3 տարի ժամկետով, հաշվի առնելով արժեզրկման չափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 28-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թվականի

մարտի 28-ի թիվ 88 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳԱԶԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության միջոցով Եվրոհամայնքի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված գազի և մազութի հաշվին Երևան քաղաքի բնակչությանը 75 օր անընդմեջ, երեկոյան 2-ական ժամ մատակարարված էլեկտրաէներգիայի վճարումները բնակչության կողմից կատարվում են բաժանորդային գրքույկներում 350 կվտ.ժ էլեկտրաէներգիա դուրս գրելով և այն ձևակերպելով որպես վճարում Երևանի շրջանային էլեկտրացանցային պետական ձեռնարկություններին:

2. Բաժանորդը Հայխնայբանկի բաժանմունքներում կամ էլեկտրաէներգիայի աբոնենտային վճարումներ ընդունող այլ կազմակերպություններում գտնվող էլեկտրացանցային ձեռնարկության լիազոր ներկայացուցչին ներկայացնում է բաժանորդային գրքույկը և հաշվիչի վերջին ցուցմունքը, որի հիման վրա կատարվում է ծախսված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ` 350 կվտ.ժ էլեկտրաէներգիայի արժեքը ձևակերպվում է անվճար, իսկ փաստացի սպառված և անվճար ձևակերպված էլեկտրաէներգիայի տարբերության արժեքը լիազոր ներկայացուցչի հաստատած անդորրագրով ենթակա է վճարման բաժանորդի կողմից: Լիազոր ներկայացուցչի չձևակերպված անդորրագրերը գանձապահի կողմից մուծման չեն ընդունվում:

Էլեկտրացանցային ձեռնարկության լիազոր ներկայացուցիչը բաժանորդի և հաշվարկի տվյալները գրանցում է ցանցային ձեռնարկության կողմից հաստատված ցուցակում:

3. Բաժանորդն իր բաժանորդային գրքույկով պետք է ներկայանա Հայխնայբանկի համապատասխան բաժանմունք կամ էլեկտրաէներգիայի աբոնենտային վճարումներ ընդունող այլ կազմակերպություն` մինչև 1996 թվականի ապրիլի 5-ը:

4. Աբոնենտային վճարումների հաշվապահական և բանկային ձևակերպումներն իրականացվում են հետևյալ կարգով.

ա) աբոնենտային գրքույկներում 350 կվտ.ժ էլեկտրաէներգիայի ծախսի ձևակերպումների ավարտից հետո Երևանի էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները հաշվանցման համար ստանում են անտոկոս վարկ փաստացի ձևակերպված և ներկայացված հաշվետվությանը համապատասխան գումարի չափով.

բ) Երևանի էլեկտրացանցային պետական ձեռնարկությունները վարկի ձևով ստացված գումարն ամբողջությամբ վճարում են «Հայէներգո» պետական ձեռնարկությանը (հաշվի առած ավելացված արժեքի հարկը).

գ) «Հայէներգո» պետական ձեռնարկությունն ստացված գումարն ամբողջությամբ նույն օրը մուծում է հանրապետական բյուջե, որպես մարդասիրական օգնությամբ հատկացված գազի և մազութի իրացումից ստացված հասույթ (հաշվի առած ավելացված արժեքի հարկը).

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերոհիշյալ գումարն ամբողջությամբ, որպես մարդասիրական օգնություն, անկանխիկ փոխհատուցում է բնակչությանը` օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց:

Բնակչությանը փոխհատուցման ընդհանուր գումարի որոշման համար Հայխնայբանկի բաժանմունքները և էլեկտրաէներգիայի աբոնենտային վճարումներն ընդունող մյուս կազմակերպությունները դուրս գրված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և «Հայէներգո» պետական ձեռնարկություն.

ե) բնակչության վճարած գումարը (անկանխիկ տրված փոխհատուցումը) հատկացվում է Երևանի էլեկտրացանցային պետական ձեռնարկություններին, որոնք ստացված գումարն ամբողջությամբ նույն օրն ուղղում են բանկի վարկի մարմանը:

5. Վերը նշված վճարումների հաշվանցման սխեման հետևյալն է

վարկատու բանկ -> Երևանի էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ -> «Հայէներգո» ՊՁ -> հանրապետական բյուջե -> բաժանորդներ (բնակչություն) -> Հայխնայբնակի բաժանմունքներ և աբոնենտային վճարումներ ընդունող կազմակերպություններ -> Երևանի էլեկտրացանցային պետական ձեռնարկություններ -> վարկատու բանկ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.1996
N 88
Որոշում