040.0799.290801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար դրամաշնորհ և արտոնյալ վարկեր ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 1200000 գերմանական մարկին համարժեք դրամի չափով երաշխիք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից: