Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅ ...

 

 

040.0808.040901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2001 թվականի N 808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երառսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը և այն, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Երևանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին Երևանի Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը 54000 դրամ արժեքով (հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով) վաճառել «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` պայմանով, որ «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կպարտավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ազատել 40 մլն դրամ պարտքի վճարման պարտավորությունից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2001
N 808
Որոշում