Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0819.060901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 819

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծել «Կրթական բարեփոխումների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր (Շիրակի և Լոռու մարզերում` մանկավարժության տարածաշրջանային կենտրոնների հիման վրա).

բ) երկամսյա ժամկետում հաստատել «Կրթական բարեփոխումների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագիրը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ լուծել «Կրթական բարեփոխումների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերին համապատասխան տարածքներ տրամադրելու հարցը.

դ) մանկավարժական կադրերի վերապատրաստման հանրապետական ցանցի ստեղծումը և պահպանումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով մանկավարժական կադրերի վերապատրաստման համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2001
N 819
Որոշում