Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՂՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0827.060901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 827

 

ՄԵՂՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Մեղրի քաղաքի հյուրանոցի շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով փոխանցել Մեղրու քաղաքային համայնքին:

(1-ին կետը խմբ. 24.01.02 թիվ 54 որոշում)

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և առաջարկել Մեղրու քաղաքապետին` 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 24.01.02 թիվ 54 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2001
N 827
Որոշում