040.0830.060901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«6» սեպտեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 սեպտեմբերի 2001 թվականի N 830
 
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ստորագրել ֆինանսական խորհրդատվական ծառայությունների պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից: