i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 1996 թվական թիվ 192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» թիվ 12Օ որոշման 4-րդ կետի, բարելավել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի խնդրանքը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ամենամսյա պատվովճարի համար հատկացնել նրան 35 մլն 392 հազ. դրամ, 1991 թվականի հանրապետական բյուջեով գիտության հատվածով նախատեսված հատկացումների հաշվին` հետագայում այն փոխհատուցելով 1996 թվականի հանրապետական բյուջեի կատարմանը զուգահեռ: