041.0626.290801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 626
Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Ա. ԹՈՓՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Աիդա Թոփուզյանին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 16-22-ը գործուղել ԱՄՆ` երեխաների հարցերին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ա. Մկրտչյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ա. Թոփուզյանի և Ա. Պետրոսյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանի գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Մկրտչյանի, Ա. Թոփուզյանի և Ա. Պետրոսյանի ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: