041.0627.290801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 627
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին և նույն նախարարության փոքր ու միջին գործարարության վարչության պետ Ռշտուն Մարտիրոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Ստամբուլ` Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արդյունաբերության նախարարների և փոքր ու միջին ձեռնարկությունների հիմնահարցերով զբաղվող ավագ պաշտոնյաների աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի և Ռ. Մարտիրոսյանի Ստամբուլ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մնացած ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Գևորգյանի և Ռ. Մարտիրոսյանի Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը: