040.0836.080901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«8» սեպտեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 սեպտեմբերի 2001 թվականի N 836
 
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ «ՎԱՆԱՁՈՐ-2» ԵՎ «ԿԱՄՈ» ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի որոշումը և վարկատու գերմանական ԿՖՎ (KFW) բանկի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Էլեկտրահաղորդման սեկտորի վերականգնում «Վանաձոր-2» և «Կամո» ենթակայանների վերազինում» վարկային ծրագրի շրջանակներում գլխավոր կապալառու կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքները` Ալստոմ էներգատեխնիկ (Alstom Energietechnik) Դրեզդեն ընկերությունը 17989249.0 գերմանական մարկ գումարով հաղթող ճանաչելու մասին: