i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1996 թվականի թիվ 202
1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ԿԱՆԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մայրության և գեղեցկության տոնի օրը` 1996 թվականի ապրիլի 7-ին, թույլատրել կանանց Հայաստանի Հանրապետության տարածքում ներքաղաքային պետական հասարակական ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ տաքսիների) օգտվել անվճար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1996 թվականի ապրիլի 7-ին ներքաղաքային երթուղներում այդ կապակցությամբ ուղևորատար ձեռնարկությունների չստացած եկամուտների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը հատկացնել 4,7 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: