Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՊՈՒՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0649.110901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2001 թվականի N 649

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի սեպտեմբերի 14-16-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Պուտինի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցի ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) հյուրերի սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի.

բ) պատվիրակության անդամների մի մասին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության ընդունումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում` ըստ հաստատված արարողակարգի, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը, անվտանգությունը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռների անձնակազմերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից), ինչպես նաև կազմակերպել ինքնաթիռների անձնակազմերի փոխադրումների և կեցության հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` ըստ հաստատված արարողակարգի.

բ) սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր.

բ) Ռուսաստանի Դաշնության Նախագահին, նրա տիկնոջը և պատվիրակության անդամների մի մասին տեղավորել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը.

գ) Ռուսաստանի Դաշնության Նախագահի կեցավայրում և Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան համապատասխան սենյակներում տեղադրել ԲՀ կապ` ըստ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին և նրան ուղեկցող անձանց մի մասին տեղավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը.

բ) հյուրերի ընդունելության, ճանապարհման և Մեծ եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը` ըստ հաստատված արարողակարգի:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկման անդամների բուժսպասարկումը, հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ, կազմակերպել շուրջօրյա հերթապահություն կեցավայրերում:

8. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Ռուսաստանի Դաշնության Նախագահին ուղեկցող գործարարների պատվիրակության համար կազմակերպել և իրականացնել համապատասխան միջոցառումներ:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տներում տեղադրել միջազգային կապի միջոցներ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

11. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքներ` ըստ հաստատված արարողակարգի:

12. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, նրա տիկնոջ և ուղեկցող պաշտոնական պատվիրակության (2+15) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման ու կազմակերպման հետ կապված ծախսերը (փոխադրամիջոցներ, կապ, գրենական պիտույքներ և այլն) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2001
N 649
Որոշում