Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0915.050901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Վլադիմիր Պուտինի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` 2001 թվականի սեպտեմբերի 14-ից 16-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 2+15 ձևաչափով կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

5 սեպտեմբերի 2001թ.

ՆԿ-915

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.09.2001
N ՆԿ-915
Կարգադրություն