Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 օգոստոսի 2001 թվականի թիվ 34

 

10. «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴՐԱՄԱՅՆԱՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԱՐՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի շնորհիվ համալրելու ամբողջ գործարքի հրապարակման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման միջոցառումների մասին» թիվ 658 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրված և Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար օգտագործված բնական գազի դրամայնացման հաշվարկի կարգը.

բ) նշված կարգի հաստատումից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի հաշվառման և էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար դրամայնացված գումարի օգտագործման աուդիտ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով 1998-2001 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի դրամայնացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու ծրագիր.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ, ենթակետի համաձայն կազմակերպված աուդիտի իրականացումից հետո` Հայաստանի Հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող օրաթերթում, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով հրապարակել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման, դրա կանոնադրական կապիտալի համալրման գործարքի մասնակից ընկերությունների հաշվեկշիռներում դրա արտացոլման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոփոխությունների մասին մանրամասն տեղեկատվություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.08.2001
N 34
Արձանագրային որոշում