Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

15 հունվարի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 1996 թվական թիվ 13

 

i

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

i

1. Հաստատել գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգը (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների կողմից ընդունված կամ տեղայնացված և գործող գերատեսչական նորմատիվ ակտերը ենթակա են պետական գրանցման մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը:

i

Նշված ժամկետում չգրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը 1999 թվականի հուլիսի 1-ից համարվում են ուժը կորցրած:

/փոփ. 01.06.96 թիվ 164, 01.01.97 թիվ 1, 03.07.97 թիվ 240 որոշումներ/

i

3. Սահմանել, որ 1995 թվականի հուլիսի 25-ից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների ընդունած գերատեսչական նորմատիվ ակտերը իրավաբանական ուժ չունեն, եթե սահմանված կարգով չեն գրանցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

i

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

i

7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ Կառավարության

1996թ. հունվարի 15-ի

թիվ 13 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

 

i

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների, /այսուհետև նախարարություններ/, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ինչպես նաև Երևանի խորհրդի /այսուհետև գերատեսչություններ/ կողմից ընդունված նորմատիվ հրամանների կամ որոշումների / այսուհետև գերատեսչական նորմատիվ ակտեր/ պետական գրանցման, վերագրանցման, գրանցման մերժման և ուժի մեջ մտնելու կարգը:

/1-ին կետը փոփ. 27.01.97 թիվ 10, 07.02.01 թիվ 85 որոշումներ/

i

2. Պետական գրանցման են ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից ընդունված` այդ թվում «Պաշտոնեական օգտագործման համար «, «Հրապարակման ենթական չէ» կամ «Գաղտնի» մակագրություն ունեցող իրավական այն ակտերը, որոնք սահմանում, վերացնում կամ փոփոխում են ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:

/խմբ. 27.01.97 թիվ 10 որոշում/

i

3. Պետական գրանցման ենթակա չեն նորմատիվ բնույթ չունեցող ակտերը, այդ թվում`

ա/ առանձին կոնկրետ ձեռնարկության կամ ձեռնարկությունների, հիմնարկի կամ հիմնարկների, կազմակերպության կամ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացու կամ քաղաքացիների վերաբերյալ ընդունված ակտերը.

բ/ առանձին կոնկրետ ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ինչպես նաև քաղաքացուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տույժերի, տուգանքների կամ այլ պատժամիջոցների ենթարկելու վերաբերյալ ընդունված ակտերը:

Պետական գրանցման ենթակա չեն նաև ստանդարտները, շինարարական նորմերը և կանոնները, տեխնիկական պայմանները, դեղագրքերը /ֆարմակոպեա/:

/3-րդ կետը լր. 11.09.96 թիվ 290, ուժը կորցրել է 07.02.01 թիվ 85 որոշումներ/

i

4. Նախարարությունների և գերատեսչությունների ընդունված նորմատիվ կանոնադրությունները, կանոնները, կարգերը, հրահանգները, պարզաբանումները, մեթոդական կամ հրահանգչական նամակները, սակագները և այլն, հաստատվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանով կամ որոշմամբ:

Համատեղ ընդունվող գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է հաստատված լինեն այն ընդունող յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության ղեկավարի հրամանով:

Համատեղ ընդունվող գերատեսչական նորմատիվ ակտերը պետական գրանցման պետք է ներկայացնի հիմնական կատարող հանդիսացող նախարարությունը կամ գերատեսչությունը: Եթե հիմնական կատարող սահմանված չի, ապա գերատեսչական նորմատիվ ակտը պետական գրանցման պետք է ներկայացվի այբբենական կարգով առաջինը համարվող նախարարությունը կամ գերատեսչությունը:

Այն գերատեսչական նորմատիվ ակտերը, որոնց ընդունման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է պետական կառավարման այլ մարմնի /մարմինների/ հետ համաձայնեցում, գրանցման են ներկայացվում այդ մարմնի /մարմինների/ հետ համաձայնեցնելուց հետո:

/փոփ. 11.09.96 թիվ 290, 27.01.97 թիվ 10, 07.02.01 թիվ 85 որոշումներ/

i

5. Գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է ունենան վերնագիր, համար /թիվ/, դասակարգված լինեն բաժինների ու կետերի: Գերատեսչական նորմատիվ ակտերի նախաբանում կամ առանձին կետում պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության որ օրենսդրական ակտի համաձայն և ինչ նպատակով է ընդունվում տվյալ ակտը:

/5-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

6. Գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի որոշումներից, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներից:

i

7. Գերատեսչական նորմատիվ ակտերը`

i

ա/ պետք է պարունակեն միայն այնպիսի նորմեր, որոնց սահմանման իրավունքը վերապահված է տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը.

բ/ չպետք է սահմանեն նորմեր, որոնք կարող են սահմանափակել կամ սահմանափակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքներն ու արտոնությունները:

/7-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

i

8. Իրավաբանական և ֆիզիկական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկների համար պարտադիր կատարման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտերը կարող են ընդունվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի պարզաբանման ու հստակեցման նպատակով:

/8-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

i

9. Պետական գրանցման համար գերատեսչական նորմատիվ ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն է ներկայացվում կից նամակով, երեք օրինակից` կարված և կնքված նախարարության կամ գերատեսչության կնիքով:

Գերատեսչական նորմատիվ ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային տարբերակը:

/9-րդ կետը լրաց. 07.02.01 թիվ 85 որոշում/

10. Գերատեսչական նորմատիվ ակտին կից պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվի`

i

ա/ համապատասխան նախարարության, գերատեսչության ղեկավարի հրամանի պատճենը.

/ա ենթակետն ուժը կորցրել է 27.01.97 թիվ 10 որոշում/

բ/ գերատեսչական նորմատիվ ակտն ընդունելու կապակցությամբ նախկինում տվյալ նախարարության կամ գերատեսչության կողմից ընդունված ուժը կորցնելու կամ փոփոխման ենթակա ակտերի ցանկը` նախատեսվող փոփոխությունների հետ միասին:

i

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կամ մերժումը կատարում է նախարարությունում դրա մուտքագրման օրվանից սկսած 15 օրվա ժամկետում և այդ մասին 5 օրվա ժամկետում հայտնում է համապատասխան նախարարությանը կամ գերատեսչությանը: Եթե սույն կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չի գրանցում կամ չի մերժում գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը, ապա գերատեսչական նորմատիվ ակտն ընդունող նախարարության կամ գերատեսչության ղեկավարն իրավունք ունի գերատեսչական նորմատիվ ակտը համարել գրանցված և այն ուղարկել հրատարակման:

/11-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

i

12. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կատարվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

13.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի պահանջներից:

Գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցման մերժման մեջ նշվում են թե Հայաստանի Հանրապետության օրենսդրական որ ակտին կամ սույն կարգի որ կետերին /կետին/ է հակասում գերատեսչական նորմատիվ ակտը կամ նրա առանձին կետերը /կետը/:

i

14. Եթե նախարարությունը կամ գերատեսչությունը համաձայն չի գերատեսչական նորմատիվ ակտի մերժման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության որոշմանը, ապա նա կարող է այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որի որոշումը վերջնական է:

/14-րդ կետը փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

15. Պետական գրանցումը մերժված գերատեսչական նորմատիվ ակտը կրկին պետական գրանցման պետք է ներկայացվի սույն կարգին համապատասխան:

i

16. Գերատեսչական նորմատիվ ակտը իրավաբանական ուժ է ստանում պետական գրանցման պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

/16 կետն ուժը կորցրել է 23.12.96 թիվ 382 որոշում/

i

17. Գրանցված գերատեսչական ակտի մեկ, իսկ մերժված ակտի երկու օրինակը վերադարձվում է ակտն ընդունած նախարարությանը կամ գերատեսչությանը, իսկ մյուս օրինակները մնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` հաշվառման և համակարգման համար:

/17-րդ կետը խմբ. 07.02.01 թիվ 85 որոշում/

i

18. Գերատեսչական նորմատիվ ակտերը գործում են գրանցման պահից սկսած հինգ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո գերատեսչական նորմատիվ ակտը ենթակա է վերագրանցման:

Սույն կետով սահմանված ժամկետում չվերագրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը համարվում են ուժը կորցրած:

/18-րդ կետն ուժը կորցրել է 07.02.01 թիվ 85 որոշում/

19. Գերատեսչական նորմատիվ ակտերը վերագրանցվում, դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են սույն կարգին համապատասխան:

i

20. Գերատեսչական նորմատիվ ակտն ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ ակտն ընդունող նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանով` որոշումը կամ հրամանը հրապարակումից և սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ նախարարության, գերատեսչության հրամանով այլ ժամկետ սահմանված չէ:

/20-րդ կետն փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

21. Գերատեսչական նորմատիվ ակտը ուժը կորցնելու մասին նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանի պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկվում այն ընդունելու օրվանից 3-օրվա ժամկետում:

i

22. Գերատեսչական նորմատիվ ակտերի հրատարակման և բազմացման ժամանակ պետք է նշվեն դրա պետական գրանցման տարեթիվը և համարը /թիվը/:

/22 կետն ուժը կորցրել է 27.01.97 թիվ 10 որոշում/

i

23. Պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի վերևի աջ անկյունում կատարվում է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 20--թ, /--------/ /----/ գրանցման N /թիվ/»:

/23-րդ կետն փոփ. 07.02.01 թիվ 85 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.1996
N 13
Որոշում