Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՐՁԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ Ա ...

 

 

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

22 դեկտեմբերի 1995թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 1995թ թիվ 116

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՐՁԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

1. Սահմանել, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի /այսուհետև ամրացված շենքեր/ սեփականաշնորհված բնակարանները հանձնվում են նրանց սեփականատերերին:

Եթե ամրացման ընթացքում շենքի սեփականաշնորհված բնակարանի բնակելի սենյակների քանակն ավելացել է կամ պակասել, ապա բնակարանի սեփականատիրոջը տվյալ շենքում սեփականության իրավունքով հատկացվում է նրա կողմից սեփականաշնորհված բնակարանին համարժեք բնակարան:

Եթե ամրացման ընթացքում շենքի սեփականաշնորհված բնակարանը վերացվել է, ապա բնակարանի սեփականատիրոջը սեփականության իրավունքով հատկացվում է բնակարան սույն որոշման 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

Եթե ամրացված շենքի սեփականաշնորհված բնակարանի սեփականատիրոջը սույն կետով սահմանված կարգով հնարավոր չէ հատկացնել համապատասխան բնակարան, ապա նրան տրվում է սեփականաշնորհված բնակարանի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում կամ նրա համաձայնությամբ սեփականության իրավունքով հատկացվում է այլ համարժեք բնակարան:

Նշված փոխհատուցումը կատարվում է պետական /տեղական/ բյուջեի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանները հատկացվում են այդ բնակավայրում մշտապես բնակվող տվյալ շենքի նախկին վարձակալներին /այսուհետև վարձակալներ/, եթե նրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ բնակարաններ չեն հատկացվել կամ, եթե ամրացման ընթացքում շենքի բնակարանների բնակելի սենյակների քանակը չի ավելացել կամ պակասել:

Այն բնակարանները, որոնց բնակելի սենյակների քանակը ամրացման ընթացքում ավելացել է կամ պակասել, բաշխվում են` ելնելով վարձակալների կողմից նախկինում զբաղեցված սենյակների քանակից:

Եթե ամրացման ընթացքում, շենքի որոշ բնակարանների վերացման հետևանքով հնարավոր չէ տվյալ շենքի բոլոր վարձակալներին հատկացնել նախկինում զբաղեցրած բնակարաններ, ապա վերացված բնակարանների վարձակալներին հատկացվում են շենքի ազատ բնակարանները:

Եթե ամրացված շենքի բնակարանների բաշխումը հնարավոր չէ իրականացնել սույն կետով սահմանված կարգով, ապա այդ շենքի բնակարանների բաշխումն իրականացվում է վարձակալների միջև` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1989թ. հուլիսի 25-ի թիվ 371 որոշմամբ հաստատված «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին ժամանակավոր կանոնադրությամբ» սահմանված կարգով: Այս դեպքում յուրաքանչյուր վարձակալի, անկախ նրա ընտանիքի անդամների քանակի, հատկացվում է միայն մեկ բնակարան:

3. Ամրացված շենքում բնակարան ստանալու իրավունք ունեցող շենքի բոլոր վարձակալների համաձայնության դեպքում աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանները բաշխումը կարող է իրականացվել այլ կարգով` պատգամավորների շրջանային /քաղաքային/ խորհուրդների գործկոմների ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

4. Ամրացված շենքերի բնակարանների բնակեցման ընթացքում սույն որոշմանը համապատասխան բնակարան չստացած քաղաքացիները համարվում են երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցողներ, իսկ նրանց հաշվառումը և բնակարանների հատկացումը կատարվում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1989թ. հուլիսի 25-ի թիվ 371 որոշմամբ հաստատված «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին ժամանակավոր կանոնադրությամբ» սահմանված կարգով:

5. Բաշխման ընթացքում ամրացված շենքերի ազատ մնացած բնակարանները բաշխվում են սույն որոշման 4-րդ կետում նշված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված կարգով:

6. Սահմանել, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված բնակարանային շինարարական կոոպերատիվների շենքերի բնակարանները բաշխվում են կոոպերատիվների ընդհանուր ժողովի կողմից` կոոպերատիվի անդամների փայերին համամասնորեն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.1995
N 116
Որոշում