Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0860.130901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 860

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 10 ենթախմբի «2. Մարզային հեռուստաընկերությունների սուբսիդավորում» (Հեռուստառադիոհաղորդումներ) ծրագրով նախատեսված գումարի բաշխումն ըստ մարզային հեռուստաընկերությունների` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնություններին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2001 թվականի սեպտեմբերի 13-ի

N 860 որոշման

 

ԲԱՇԽՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 07 ԽՄԲԻ 10 ԵՆԹԱԽՄԲՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ` ԸՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

----------------------------------------------------------

    NN                  Անվանումը               Գումարը (հազ. դրամ)

ը/կ

----------------------------------------------------------

     1                     2                                3

----------------------------------------------------------

     1.   «Ցայգ» (Գյումրի)                              208,33

     2.   «Ֆորտունա 6+6» (Ստեփանավան)                   208,33

     3.   «Եռանկյունի» (Գավառ)                          208,33

     4.   «Աբովյան» (Աբովյան)                           208,33

     5.   «Ալտ» (Արմավիր)                               208,33

     6.   «Շանթ» (Գյումրի)                              208,33

     7.   «Արմինե» (Սևան)                               208,33

     8.   «Աննա» (Արտաշատ)                              208,33

     9.   «Նոյ Հայաստան» (Արմավիր)                      208,33

    10.   «Աշտարակ» (Աշտարակ)                           208,33

    11.   «Լանջ» (Աբովյան)                              208,33

    12.   «Լուսալիք» (Չարենցավան)                       208,33

    13.   «Հաճն» (Նոր Հաճն)                             208,33

    14.   «Զանգակ» (Մարտունի)                           208,33

    15.   «Դավիթ TV» (Արտաշատ)                          208,33

    16.   «Եղեգնաձոր» (Եղեգնաձոր)                       208,33

    17.   «Հրազդան» (Հրազդան)                           208,33

    18.   «Քյավառ» (Գավառ)                              208,33

    19.   «Անկյուն+3» (Ալավերդի)                        208,33

    20.   «Սոսի» (Կապան)                                208,33

    21.   «Քամուտ» (Նոյեմբերյան)                        208,33

    22.   «Լոռի TV» (Վանաձոր)                           208,33

    23.   «Սիսիանը և  մենք» (Սիսիան)                    208,33

    24.   «Տաշիրք» (Տաշիր)                              208,33

----------------------------------------------------------

    Ընդամենը                                          5 000,0

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2001
N 860
Որոշում