040.0864.170901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2001 թվականի N 864
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում կուտակվել են մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել վարչական ապակենտրոնացման գործընթացը զուգակցել համակարգի կառավարման և բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ, ինչպես նաև առողջապահական ծառայությունների թերի և անկանոն ֆինանսավորման վերացմամբ: Հստակեցման և վերահսկման կարիք ունեն հանրապետության առողջապահական համակարգի կառուցվածքը (ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները) առողջապահության հաստատությունների քանակը, ենթակայությունն ու կարգավիճակը: Հիվանդանոցային մահճակալների առկա թվաքանակն ուռճացված է, չի համապատասխանում բուժօգնություն ստացողների ու համակարգի իրական կարիքներին և ֆինանսավորման հնարավորություններին: Որոշ բուժման մեթոդներ, որոնք նախկինում միայն հիվանդանոցներում էին կատարվում, ներկայումս իրականացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում: Առողջապահական ծառայությունների կազմակերպման և իրականացման տիրույթում առկա է առաջարկի ու պահանջարկի ձևավորման խորացված անհամաչափություն, չի գործում բուժօգնության ստանդարտների և որակի վերահսկման համակարգ: Ներկա առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը, արդյունքում` պետական բյուջեից հատկացվող միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը: Այս գործոններն ստեղծում են լուրջ խոչընդոտներ համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:
Ստեղծված իրավիճակը թելադրում է առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարության անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակներն են`
- համակարգի արդյունավետության բարձրացումը,
- երկրի իրական պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին
համապատասխանեցումը,
- բժշկական սպասարկման տեսակետից ավելի որակյալ և իրական պահանջարկին
համապատասխան թվով բժշկական հաստատությունների ցանցի ստեղծումը:
Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները`
ա/ առաջնային առողջապահական ծառայությունների կատարելագործման միջոցով հիվանդանոցային օղակի բեռի թեթևացումը և արդյունավետության բարձրացումը,
բ/ բուն հիվանդանոցային համակարգի ներուժի կատարելագործումը,
գ/ առողջապահությունում ընդհանուր համակարգային նշանակության միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը:
Անհրաժեշտ է համակարգի օպտիմալացումն իրագործել այն հաշվարկով, որ պետությունը հնարավորություն ունենա կատարելու քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օպտիմալացման ծրագրի հիմնահարցերը` հարկավոր է ուսումնասիրել առկա առողջապահական համակարգի հնարավորությունները և իրականացնել բուժհաստատությունների կամ ներհիվանդանոցային բաժանմունքների միացում, մահճակալների թվի և բնակչության առողջության վերաբերյալ ցուցանիշների ստանդարտների ճշտում:
Ի կատարումն ՀՀ Նախագահի կողմից ներկայացված / 25.12.2000թ. N ՆՕ-1814/ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի ներկայացման ժամանակացույցը` կից ներկայացվում է Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:
Ներկա իրավիճակը
Սյունիքի մարզն զբաղեցնում է 4505 ք.կմ, բնակչության թիվը կազմում է 163285 մարդ, որից քաղաքային` 115100 մարդ, գյուղական` 47900 մարդ:
Համայնքների թիվը` 109 է:
Իր մեջ ներառում է նախկին հետևյալ վարչատարածքները`
Կապանի տարածաշրջան` 62971 մարդ,
Գորիսի տարածաշրջան` 49967 մարդ,
Սիսիանի տարածաշրջան` 36929 մարդ,
Մեղրու տարածաշրջան` 13418 մարդ:
Սահմանի երկարությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ կազմում է 42 կմ, Ադրբեջանի Հանրապետության հետ` 382 կմ, այդ թվում` Նախիջևանի հետ` 110 կմ:
Սյունիքի մարզային ենթակայության առողջապահության համակարգն ընդգրկում է 39 ՓԲԸ-ներ` 101 ստորաբաժանումներով / բուժակամանկաբարձական կետեր /, այդ թվում`
- հիվանդանոց` 6 / Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ/,
- մեծահասակների պոլիկլինիկա` 3 / Կապան, Գորիս, Սիսիան/,
- մանկական պոլիկլինիկա` 3 / Կապան, Գորիս, Սիսիան/,
- խառը տիպի պոլիկլինիկա` 2 / Քաջարան, Մեղրի/,
- ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 4 / Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան/,
- մարզային դիսպանսեր` 3 /Կապան` նյարդահոգեբուժական,
հակատուբերկուլյոզային, մաշկավեներաբանական/,
- առողջության կենտրոն` 7,
- գյուղական բժշկական ամբուլատորիա` 10,
- արյան փոխներարկման կայան` 1/ Գորիս/:
Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է 1045,որի ծանրաբեռնվածությունը 1999-2000թթ. տվյալներով կազմում էր մոտ 30 %:
Վերը նշված հիմնարկներում աշխատում է 1914 բուժաշխատող, որից հիվանդանոցային օղակում` 1027, ամբուլատոր-պոլիկլինիկաներում` 887:
10 000 բնակչին սպասարկում է 19 բժիշկ:
10 000 բնակչին սպասարկում է 85 բուժաշխատող:
Ներկայումս համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության պահանջարկը:
Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի մի կերպ պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի ցածր ու անկանոն վճարվող աշխատավարձերի վճարմանը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:
Ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակ ստացած որոշ բուժհիմնարկներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվում են ըստ բնակչության թվաքանակի, ի վիճակի չեն ծածկելու ընթացիկ ծախսերը, ինչպես նաև վճարելու աշխատավարձ:
Կից ներկայացվող տեղեկատվական աղյուսակները բնորոշում են բուժհիմնարկների փաստացի իրավիճակը:
Համակարգի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն
/2000թ. տվյալներով/
._______________________________________________________________________.
| | Հիմնարկի |Սպասարկվող|Հզորու- |Բժիշկ |Բուժ-|Այլ |Տարածքը|
| | անվանումը |բնակչու- |թյուն | |քույր|աշխա-| |
| | |թյան թիվը |/տարվա | | |տող | |
| | | |ընթաց- | | | | |
| | | |քում | | | | |
| | | |կատարված| | | | |
| | | |հաճախում| | | | |
| | | |ները/ | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
| |Կապանի տարածաշրջան | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
|1. |Մեծահասակների | 37681 | 125000 | 33 | 64 | 15 | 2676 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|2. |Մանկական | 10127 | 30000 | 27 | 52 | 5 | 410 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|3. |Ստոմ. | | 7000 | 11 | 11 | 21 | 864 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|4. |Արծվանիկի ԳԲԱ | 1821 | | 1 | 10 | 2 | 180 |
|5. |Նորաշենիկի ԳԲԱ | 1883 | | 1 | 12 | 2 | 100 |
|6. |Գեղիի ԳԲԱ | 410 | | 1 | 3 | 2 | 240 |
|7. |Եղվարդի ԳԲԱ | 789 | | 1 | 4 | 1 | 165 |
|8. |Շիկահողի ԳԲԱ | 1154 | | 1 | 5 | 2 | 244 |
|9. |Քաջարանի | 9476 | 19000 | 10 | 28 | 9 | 2749 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|10.|Քաջարանի ստոմ. | | 1000 | 1 | 2 | 2 | 65 |
| |պոլիկլ. | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
| |Գորիսի տարածաշրջան | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
|11.|Մեծահասակների | 23325 | 64300 | 26 | 44 | 16 | 2325 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|12.|Մանկական | 7687 | 30000 | 13 | 21 | 7 | 580 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|13.|Ստոմ. պոլիկլինիկա | | 6000 | 4 | 4 | 9 | 150 |
|14.|Տաթևի ԱԿ | 1468 | | 1 | 11 | 3 | 420 |
|15.|Շինուհայրի ԱԿ | 4873 | | 3 | 20 | 6 | 1729 |
|16.|Տեղի ԱԿ | 4156 | | 2 | 18 | 17 | 644 |
|17.|Խնածախի ԱԿ | 1924 | | 1 | 4 | 3 | 240 |
|18.|Խնձորեսկի ԳԲԱ | 2792 | | 3 | 11 | 2 | 890 |
|19.|Վերիշենի ԳԲԱ | 3742 | | 1 | 10 | 2 | 240 |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
| |Սիսիանի տարածաշրջան | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
|20.|Մեծահասակների | 14742 | 36000 | 15 | 21 | 10 | 624 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|21.|Մանկական | 6400 | 25200 | 13 | 15 | 9 | 180 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|22.|Ստոմ. | | 2300 | 5 | 3 | 8 | 257 |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|23.|Դարբասի ԱԿ | 2398 | | 2 | 7 | 3 | 360 |
|24.|Դաստակերտի ԱԿ | 2066 | | 2 | 7 | 2 | 995 |
|25.|Գորայքի ԱԿ | 2043 | | 1 | 12 | 2 | 653 |
|26.|Բռնակոթի ԳԲԱ | 4014 | | 1 | 6 | 5 | 472 |
|27.|Վաղատնի ԳԲԱ | 1779 | | 1 | 7 | 2 | 150 |
|28.|Անգեղակոթի ԳԲԱ | 3487 | | 2 | 6 | 5 | 547 |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
| |Մեղրու տարածաշրջան | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
|29.|Պոլիկլինիկա | 7734 | 18000 | 13 | 27 | 13 | 3400 |
|30.|Ագարակի | 5556 | 14000 | 7 | 30 | 20 | 650 |
| |հիվանդանոցի | | | | | | |
| |պոլիկլինիկա | | | | | | |
|___|____________________|__________|________|______|_____|_____|_______|
| |ընդամենը | | |203 | 475 | 205 | |
._______________________________________________________________________.
Հիվանդանոցային ծառայություն
.______________________________________________________________________.
| NN| Բուժհիմնարկի |Մահճա-|Ծանրա-|Բժիշկ|Բուժ-|Այլ |Տարածքը|
|Ը/կ| անվանումը |կալ- |բեռնը-| |քույր|աշխա-| |
| | |ների |վածութ| | |տող | |
| | |թիվը |յունը | | | | |
| | | |(%) | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|1. | Կապանի հիվանդանոց | 340 | 30.2 | 50 | 184 | 109 | 12500 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 25 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 40 | | | | | |
| |մանկական բաժանմունք | 35 | | | | | |
| |մանկաբարձագինելոգիական | 85 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |ինֆեկցիոն բաժանմունք | 20 | | | | | |
| |վերակենդանացման բաժանմունք| 5 | | | | | |
| |սրտաբանական բաժանմունք | 20 | | | | | |
| |քիթ-կոկորդ-աչքի բաժանմունք| 15 | | | | | |
| |ուրոլոգիական բաժանմունք | 30 | | | | | |
| |վնասվածքաբանական | 35 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |նյարդաբանական բաժանմունք | 35 | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|2. |Քաջարանի հիվանդանոց | 125 | 31.0 | 9 | 51 | 22 | 3850 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 35 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 30 | | | | | |
| |մանկական բաժանմունք | 20 | | | | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 25 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |ինֆեկցիոն բաժանմունք | 15 | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|3. |Գորիսի հիվանդանոց | 75 | 8.8 | 5 | 50 | 1 | 900 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 15 | | | | | |
| |սրտաբանական բաժանմունք | 15 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 15 | | | | | |
| |քիթ-կոկորդ-աչքի բաժանմունք| 10 | | | | | |
| |ուրոլոգիական բաժանմունք | 5 | | | | | |
| |վնասվածքաբանական | 10 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |մանկական բաժանմունք | 20 | | | | | |
| |նյարդաբանական բաժանմունք | 10 | | | | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 40 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |ինֆեկցիոն բաժանմունք | 20 | | | | | |
| |վերակենդանացման բաժանմունք| 5 | | | | | |
| |այրվածքաբանական բաժանմունք| 10 | | | | | |
| |անոթային վիրաբուժության | 5 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|4. |Սիսիանի հիվանդանոց | 105 | 39.0 | 29 | 65 | 53 | 5864 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 15 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 25 | | | | | |
| |սրտաբանական բաժանմունք | 15 | | | | | |
| |մանկական բաժանմունք | 15 | | | | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 25 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |ինֆեկցիոն բաժանմունք | 10 | | | | | |
| |վերակենդանացման բաժանմունք| 5 | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|5. |Մեղրու հիվանդանոց | 100 | 15.0 | 10 | 27 | 30 | 3618 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 25 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 20 | | | | | |
| |մանկական բաժանմունք | 20 | | | | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 20 | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |ինֆեկցիոն բաժանմունք | 15 | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|6. |Ագարակի հիվանդանոց | 60 | 8.4 | 7 | 7 | 7 | 3650 |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |թերապևտիկ բաժանմունք | 15 | | | | | |
| |վիրաբուժական բաժանմունք | 10 | | | | | |
| |մանկական բաժանմունք | 15 | | | | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 20 | | | | | |
| |բաժանմունք | | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|7. |Սյունիքի մարզային | 30 | 15.0 | 5 | 13 | 10 | 818 |
| | մաշկավեներոլոգիական | | | | | | |
| | դիսպանսեր | | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| |սեռական ճանապարհով | 12 | | | | | |
| | փոխանցվող | | | | | | |
| | հիվանդությունների | | | | | | |
| | բաժանմունք | | | | | | |
| |մաշկային բաժանմունք | 18 | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|8. |Սյունիքի մարզային | 30 | 40.7 | 5 | 10 | 14 | 787 |
| | հակատուբերկուլյոզային | | | | | | |
| | դիսպանսեր | | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
|9. |Սյունիքի մարզային | 80 | 83.4 | 3 | 12 | 30 | 946 |
| | նյարդահոգեբուժական | | | | | | |
| | դիսպանսեր | | | | | | |
|___|__________________________|______|______|_____|_____|_____|_______|
| | Ընդամենը | 1045 | | 163 | 519 | 356 | 40933 |
.______________________________________________________________________.
Սպասվելիք իրավիճակը
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`
- կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխում,
- ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործում,
- բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիություն,
- վարչական կառավարման մեխանիզմների պարզեցում:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացում: Թե՛ մեծահասակների, թե՛ մանկական պոլիկլինիկաներից շատերը գտնվում են ոչ բարվոք վիճակում, կարիք ունեն վերանորոգման: Մանկական պոլիկլինիկաներն ապահովված չեն լաբորատոր և ճառագայթային ախտորոշման սարքավորումներով ու մեծ մասամբ օգտվում են մեծահասակների պոլիկլինիկաներից (պայմանագրային սկզբունքներով), որը նշանակում է, որ միավորման արդյունքում ավելի արդյունավետ կօգտագործվեն առկա հզորություններն ու համապատասխան կադրերը:
Ծրագրի իրականացման ժամանակ անհրաժեշտ է սահմանել, թե որ ամբուլատորիան է շարունակելու իր աշխատանքը որպես ընտանեկան բժշկության գրասենյակ: Այն խիստ կարևոր է ոչ միայն որպես օպտիմալացման գործընթացի սկիզբ, այլև հանդիսանում է առաջին` կարևորագույն քայլն ընտանեկան բժշկության կայացման գործում: Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը: Մինչև ընտանեկան բժշկի ինստիտուտի լիովին ձևավորումը, մարզում գործող պոլիկլինիկաները կաշխատեն նույն կարգավիճակով: Հետագայում յուրաքանչյուր պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումը կիրականացվի թիմային սկզբունքով` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ և երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս կպահպանվի: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայությունները կտեղափոխվեն հիվանդանոցային օղակ:
Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է, պահպանել գյուղական բժշկական ամբուլատորիաները: Մարզպետարանի հայեցողությամբ որոշ գյուղական ամբուլատորիաների վարչական, ֆինանսական և մեթոդական ենթակայությունը թողնելով տարածքային պոլիկլինիկաների վրա, իսկ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում ստեղծված ընտանեկան բժշկի գրասենյակները կգործեն թե՛ ինքնուրույն և թե՛ պոլիկլինիկաների կազմում:
Հաշվի առնելով Կապան և Գորիս քաղաքների աշխարհագրական առանձնահատկությունները, և այն հանգամանքը, որ բնակչության առաջնային բուժօգնությունն ապահովվում է մեկ պոլիկլինիկայի ուժերով, ապա առաջարկվում է քաղաքների տարբեր թաղամասերում կառուցել ու բժշկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել ընտանեկան բժշկի գրասենյակներ:
Նախատեսվում է Սիսիան քաղաքի պոլիկլինիկայի շենքում վերանորոգումից հետո բացել ընտանեկան բժշկի մեկ գրասենյակ:
- Մարզի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները կներկայացվեն մասնավորեցման:
Ծրագրի իրականացման արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայությունը կներկայացվի հետևյալ բուժհաստատություններով`
._____________________________________________________________________.
| Բուժհաստատության |Տարածք |Բնակ- |Կառուցվածքային |Սպասվելիք |
| անվանումը | |չու- |փոփոխություններ|արդյունքը |
| |(քմ) |թյան | | |
| | |թիվը | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Կապանի տարածաշրջան | | | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Կապանի մեծահասակների | 2676 |37681 |թողնել նույն |18 ընտանեկան|
| պոլիկլինիկա | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Կապանի մանկական | 410 |10127 |միացնել |- |
| պոլիկլինիկա | | |մեծահասակների | |
| | | |պոլիկլինիկային | |
| Կապանի ստոմատոլոգիական | 864 |- |ներկայացնել |- |
| պոլիկլինիկա | | |մասնավորեցման | |
| Արծվանիկի բժշկական | 180 | 1821 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Նորաշենիկի բժշկական | 100 | 1883 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Եղվարդի բժշկական | 165 | 789 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Գեղիի բժշկական | 240 | 410 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Շիկահողի բժշկական | 244 | 1154 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Քաջարանի պոլիկլինիկա | 2749 | 9476 |թողնել նույն |4 ընտանեկան |
| | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Քաջարանի | 65 | - |ներկայացնել |- |
| ստոմատոլոգիական | | |մասնավորեցման | |
| պոլիկլինիկա | | | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Գորիսի տարածաշրջան | | | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Գորիսի մեծահասակների | 2325 |23325 |թողնել նույն |12 ընտանեկան|
| պոլիկլինիկա | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Գորիսի մանկական | 580 | 7120 |միացնել |- |
| պոլիկլինիկա | | |մեծահասակների | |
| | | |պոլիկլինիկային | |
| Գորիսի ստոմատոլոգիական | 150 | - |ներկայացնել |- |
| պոլիկլինիկա | | |մասնավորեցման | |
| Տաթևի առողջության | 420 | 1468 |թողնել նույն |1 ընտանեկան |
| կենտրոն | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Շինուհայրի առողջության | 1729 | 4873 |միացնել Տաթևի |2 ընտանեկան |
| կենտրոն | | |ԱԿ-ին |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Տեղի առողջության | 644 | 4200 |միացնել Գորիսի | |
| կենտրոն | | |պոլիկլինիկային | |
| | | | | |
| Խնածախի առողջության | 240 | 1924 |միացնել Տեղիի |1 ընտանեկան |
| կենտրոն | | |ԱԿ-ին |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Խնձորեսկի | 890 | 2792 |միացնել Տեղի |1 ընտանեկան |
| բժշկական | | |ԱԿ-ին |բժշկի |
| ամբուլատորիա | | | |գրասենյակ |
| Վերիշենի բժշկական | 240 | 3742 |թողնել նույն |2 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Սիսիանի տարածաշրջան | | | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Սիսիանի մեծահասակների | 624 |14742 |թողնել նույն |7 ընտանեկան |
| պոլիկլինիկա | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Սիսիանի մանկական | 180 | 6400 |միացնել |- |
| պոլիկլինիկա | | |մեծահասակների | |
| | | |պոլիկլինիկային | |
| Սիսիանի ստոմատոլոգիական | 257 | - |ներկայացնել |- |
| պոլիկլինիկա | | |մասնավորեցման | |
| Դարբասի առողջության | 360 | 2398 |թողնել նույն |1 ընտանեկան |
| կենտրոն | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Վաղատնի բժշկական | 150 | 1779 |միացնել |1 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |Դարբասի |բժշկի |
| | | |ԱԿ-ին |գրասենյակ |
| Գորայքի առողջության | 653 | 2043 |միացնել |1 ընտանեկան |
| կենտրոն | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Բռնակոթի բժշկական | 472 | 4014 |միացնել |2 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Դաստակերտի առողջության | 995 | 2066 |միացնել |1 ընտանեկան |
| կենտրոն | | |տարածքային |բժշկի |
| | | |պոլիկլինիկային |գրասենյակ |
| Անգեղակոթի բժշկական | 574 | 3487 |թողնել նույն |2 ընտանեկան |
| ամբուլատորիա | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Մեղրու տարածաշրջան | | | | |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Մեղրու պոլիկլինիկա | 3400 | 7734 |թողնել նույն |3 ընտանեկան |
| | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
| Ագարակի հիվանդանոցի | -- | 5684 |թողնել նույն |2 ընտանեկան |
| ամբուլատոր մաս | | |կարգավիճակով |բժշկի |
| | | | |գրասենյակ |
|_________________________|_______|______|_______________|____________|
| Ընդամենը | |63120 | |68 ընտանեկան|
| | | | |բժշկի |
| | | | |գրասենյակ |
._____________________________________________________________________.
Հիվանդանոցային (մասնագիտական) ծառայություն
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշումը` Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով առաջարկվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները:
Կապանի վարչատարածք
1. Կապան քաղաքի հիվանդանոցում հաշվի առնելով 1999-2000թթ. ծանրաբեռնվածությունը/ նախատեսվում է կրճատել մահճակալների թիվը` 340-ից 200, բարելավելով ներհիվանդասենյակային պայմանները ու կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
Լուծել հսկայական պահպանման, տրանսպորտային և այլ բազմաթիվ ծախսեր պահանջող ինֆեկցիոն բաժանմունքի հարցը, որը գտնվում է Սյունիք գյուղում, հիվանդանոցից մոտ 8-9 կմ հեռավորության վրա, տեղափոխելով հիվանդանոցի տարածք:
Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 200 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
- ընդհանուր վիրաբուժական /ուրոլոգիական, վնասվածքաբանական, քիթ-կոկորդ և
աչքի բաժիններով/,
- ընդհանուր թերապևտիկ,
- մանկական,
- ինֆեկցիոն,
- մանկաբարձագինեկոլոգիական,
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,
- շտապ օգնության ծառայություն,
- արյան փոխներարկման կետ:
«Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական բաժանմունք` 10 մահճակալ հզորությամբ` նշված բաժանմունքը տեղափոխելով լուծարված մաշկավեներաբանական դիսպանսերից:
2. Կանանց կոնսուլտացիան թողնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կազմում /ժամանակավորապես/:
3. Արծվանիկ գյուղում տեղակայված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական (80 մահճակալ հզորությամբ) և մարզային հակատուբերկուլյոզային (30 մահճակալ հզորությամբ) դիսպանսերները թողնել նույն կարգավիճակով:
4. Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել` ազատելով զբաղեցված տարածքը:
5. Կապանի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային:
6. Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:
7. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական կաբինետ:
8. «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը գործող կարգավիճակով տեղափոխել Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսերի ազատված շենքը:
Արդյունքում կազատվի ներկայիս Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 787 քառ. մետր տարածքով:
Արդյունքում ազատվում է`
- մանկական պոլիկլինիկայի շենքը` 410 քմ տարածք
- հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի շենքը` 1000 քմ տարածք:
Գորիսի վարչատարածք
1. Գորիս քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 170 մահճակալ հզորությամբ (ներկայիս 175-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
- ընդհանուր վիրաբուժական,
- ընդհանուր թերապևտիկ,
- մանկական,
- ինֆեկցիոն,
- մանկաբարձագինեկոլոգիական,
- շտապ օգնության ծառայություն,
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն, որը կտեղակայվի նախկին պոլիկլինիկայի
շենքում (ներկայիս կլինիկաախտորոշիչ լաբորատորիա),
- արյան փոխներարկման կետ:
2. Կանանց կոնսուլտացիան թողնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կազմում /ժամանակավորապես/:
3. Գորիսի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային (թողնելով առանձին շենքերում):
4. Տաթևի ԱԿ-ը թողնել նույն կարգավիճակով:
5. Շինուհայրի ԱԿ-ը միացնել Տաթևի ԱԿ-ին:
6. «Տեղի Ս. Բարխուդարյանի անվան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպել` միացնելով «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը.
7. Խնածախի ԱԿ-ը միացնել Տեղի ԱԿ-ին:
8. Խնձորեսկի գյուղական ամբուլատորիան միացնել Տեղի ԱԿ-ին:
9. Վերիշենի գյուղական ամբուլատորիան թողնել նույն կարգավիճակով:
10. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:
11. Գորիսի հակատուբերկուլյոզային դիսպանսերը (որը չունի ստացիոնար) ներառել պոլիկլինիկայի կազմի մեջ /հակատուբերկուլյոզային կաբինետի կարգավիճակով/:
12. Սյունիքի / Գորիսի/ մարզային արյան փոխներարկման կայանը թողնել նույն կարգավիճակով:
Սիսիանի վարչատարածք
1. Սիսիանի հիվանդանոցի մահճակալների թիվը կրճատել մինչև 90 (ներկայիս 105 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
- ընդհանուր վիրաբուժական,
- ընդհանուր թերապևտիկ,
- մանկական,
- մանկաբարձագինեկոլոգիական,
- ինֆեկցիոն,
- շտապ օգնության ծառայություն,
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,
- արյան փոխներարկման կետ:
2. Կանանց կոնսուլտացիան միացնել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին:
3. Սիսիանի մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային:
4. Դարբասի ԱԿ-ը թողնել նույն կարգավիճակով:
5. Վաղատնի գյուղական ամբուլատորիան միացնել Դարբասի ԱԿ-ին:
6. Դաստակերտի ԱԿ-ը միացնել տարածքային պոլիկլինիկային:
7. Գորայքի ԱԿ-ը միացնել տարածքային պոլիկլինիկային:
8. Բռնակոթի գյուղական ամբուլատորիան միացնել տարածքային պոլիկլինիկային:
9. Անգեղակոթի բժշկական ամբուլատորիան թողնել նույն կարգավիճակով:
10. Սիսիանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:
- Սիսիան քաղաքում գործում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական հոսպիտալը, որն առանց սահմանափակման ընդունում է տեղի
բնակչությանը:
Քաջարանի վարչատարածք
«Քաջարանի հիվանդանոց» և «Քաջարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ:
Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`
թերապևտիկ,
վիրաբուժական,
մանկաբարձագինեկոլոգիական,
մանկական,
ինֆեկցիոն պալատներ:
Մեղրու վարչատարածք
«Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները` միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ: Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`
թերապևտիկ,
վիրաբուժական,
մանկաբարձագինեկոլոգիական,
մանկական,
ինֆեկցիոն պալատներ:
Կազմավորվող բժշկական կենտրոնի գործունեությունը նախատեսվում է ծավալել ներկայիս «Մեղրու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում:
Ներկայիս «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքում կգործի ընտանեկան բժշկի գրասենյակ և շտապօգնության կայան` առանձին մուտքի և ելքի պայմանով:
Արդյունքում կազատվի պոլիկլինիկայի շենքի 5 հարկաբաժին` 3000 քառ. մետր տարածքով:
._________________________________________________________________.
| NN | Բուժհիմնարկի |Մահճակալ-|Ծանրա- |Օպտիմալացման|
| ը/կ| անվանումը |ների |բեռնվա- |արդյունքում |
| | |թիվը |ծու- |նախատեսվող |
| | | |թյունը |մահճակալների|
| | | |(%) |թիվը |
|____|____________________________|_________|________|____________|
| 1. |Կապանի հիվանդանոց | 340 | 30.2 | 200 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 25 | | |
| |վիրաբուժական | 40 | | |
| |մանկական | 35 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 85 | | |
| |ինֆեկցիոն | 20 | | |
| |վերակենդանացման | 5 | | |
| |սրտաբանական | 20 | | |
| |քիթ, կոկորդ, աչք | 15 | | |
| |ուրոլոգիական | 30 | | |
| |վնասվածքաբանական | 35 | | |
| |նյարդաբանական | 35 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 2. |Քաջարանի հիվանդանոց | 125 | 31.0 | 50 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 35 | | |
| |վիրաբուժական | 30 | | |
| |մանկական | 20 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 25 | | |
| |ինֆեկցիոն | 15 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 3. |Գորիսի հիվանդանոց | 175 | 58.8 | 170 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 15 | | |
| |սրտաբանական | 15 | | |
| |վիրաբուժական | 15 | | |
| |քիթ, կոկորդ, աչք | 10 | | |
| |ուրոլոգիական | 5 | | |
| |վնասվածքաբանական | 10 | | |
| |մանկական | 20 | | |
| |նյարդաբանական | 10 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 40 | | |
| |ինֆեկցիոն | 20 | | |
| |վերակենդանացման | 5 | | |
| |այրվածքաբանական | 10 | | |
| |անոթային վիրաբուժություն | 5 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 4. |Սիսիանի հիվանդանոց | 105 | 39.0 | 90 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 15 | | |
| |վիրաբուժական | 25 | | |
| |սրտաբանական | 15 | | |
| |մանկական | 15 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 25 | | |
| |ինֆեկցիոն | 10 | | |
| |վերակենդանացման | 5 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 5. |Մեղրու հիվանդանոց | 100 | 15.0 | 40 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 25 | | |
| |վիրաբուժական | 20 | | |
| |մանկական | 20 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 20 | | |
| |ինֆեկցիոն | 15 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 6. |Ագարակի հիվանդանոց | 60 | 8.4 | 30 |
| |/բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |թերապևտիկ | 15 | | |
| |վիրաբուժական | 10 | | |
| |մանկական | 15 | | |
| |մանկաբարձագինեկոլոգիական | 20 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 7. |Սյունիքի մարզային | 30 | 15.0 | 10 |
| |մաշկավեներոլոգիական | | | |
| |դիսպանսեր /բաժանմունքներ/ | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |սեռական ճանապարհով | 12 | | |
| |փոխանցվող հիվանդությունների | | | |
| |մաշկային | 18 | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 8. |Սյունիքի մարզային | 30 | 40.7 | 30 |
| |հակատուբերկուլյոզային | | | |
| |դիսպանսեր | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| 9. |Սյունիքի մարզային | 80 | 83.4 | 80 |
| |նյարդահոգեբուժական | | | |
| |դիսպանսեր | | | |
|____|____________________________|_________|________|____________|
| |Ընդամենը | 1045 | | 700 |
._________________________________________________________________.
Օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մահճակալային ֆոնդը կկազմի 700 մահճակալ և կազատվի 3430 քմ տարածք:
(ծրագիրը փոփ. 16.12.04 թիվ 1836-Ն որոշում)