Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ Մ ...

 

 

020.0315.180901

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 սեպտեմբերի 2001 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2000 թվականի նոյեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 14-ին Մադրիդում` երկու երկրների միջև ուղևորների և բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները կատարելագործելու և զարգացնելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- թույլատրել Պայմանավորվող կողմերի փոխադրողներին իրականացնել միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ` Կողմերի երկրների միջև, տարանցիկ փոխադրումներ կամ փոխադրումներ Կողմերից մեկի և երրորդ երկրի միջև, օգտագործելով այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք գրանցված են այն Կողմի երկրում, որտեղ դրանք տեղակայված են:

Կողմերի նշանակած իրավասու մարմինները համատեղ որոշում են թույլտվություն տալու պայմանները, մասնավորապես, ուղևորության տևողությունը, հաճախականությունը, ժամանակացույցը, սակագները` արդյունավետ և անարգել կանոնավոր փոխադրումներ կատարելու համար,

- Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակ ենթարկվել ճանապարհատրանսպորտային ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությանը և այն խախտելու դեպքում կրել լրիվ պատասխանատվություն,

- մյուս Պայմանավորվող կողմի փոխադրամիջոցների քաշի և չափերի վերաբերյալ չկիրառել ավելի սահմանափակ պայմաններ, քան այն պայմանները, որոնք նա կիրառում է իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների նկատմամբ,

- ազատել ճանապարհային երթևեկության հարկերից և տուրքերից այն փոխադրամիջոցները, որոնք գրանցված են մի Պայմանավորվող կողմի տարածքում և ժամանակավորապես մուտք են գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք:

3. Համաձայնագրով սահմանվում են Կողմերի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր, ինչպես նաև ճոճանակային փոխադրումների իրականացման կարգն ու պայմանները:

4. Պայմանավորվող կողմերը պետք է ստեղծեն համատեղ հանձնաժողով, որը պատասխանատու կլինի սույն համաձայնագրի դրույթների պատշաճ կատարման համար:

Համաձայնագիրը նախատեսում է նաև համաձայնագրի դրույթների խախտման հետևանքները, Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը:

5. Համաձայնագիրը կոչված է կանոնավոր ավտոտրանսպորտային հաղորդակցություն հաստատել Պայմանավորվող կողմերի միջև, որը կարող է նպաստել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2000 թվականի նոյեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 սեպտեմբերի 2001 թվականի

ՍԴՈ - 315

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.09.2001
N ՍԴՈ-315
Որոշում