Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0863.170901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2001 թվականի N 863

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մեղրի քաղաքում ստեղծել միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Մեղրու պետական քոլեջ` նրան արտոնելով նաև նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու իրավունք:

2. Մեղրու պետական քոլեջի 2001 թվականի ընդունելության համար հատկացնել անվճար ուսուցման 20 տեղ` «0312 Դասավանդում տարրական դասարաններում» և 10 տեղ` «0601 էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով:

3. Մեղրու պետական քոլեջի 2001/2002 ուսումնական տարվա պարապմունքներն սկսել 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) Մեղրու պետական քոլեջի 2001 թվականի պահպանման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 07 ենթախմբի «1. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել Մեղրու պետական քոլեջի կանոնադրությունը.

գ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` սովորողների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպման համար.

դ) Մեղրու պետական քոլեջն ապահովել մանկավարժական, մասնագիտական կադրերով, ուսումնամեթոդական փաստաթղթերով, գրադարանային-տեղեկատվական համակարգով.

ե) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ` Մեղրու պետական քոլեջում 2001 թվականին, ըստ անհրաժեշտության, վճարովի հիմունքով նախատեսել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներով պայմանավորված մասնագիտություններ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` քննարկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա Մեղրու պետական քոլեջի 2002 թվականի պահպանման ծախսերը Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ` Մեղրու պետական քոլեջը համապատասխան շենքով, անհրաժեշտ այլ գույքով ապահովելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2001
N 863
Որոշում