Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՂԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՂԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ԼՈՂ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ ...

 

 

040.0880.190901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2001 թվականի N 880

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՂԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ԼՈՂ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում լողի մասսայականացման և ծառայությունների ձևով բնակչության շրջանում լողի ուսուցման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Հանրապետական լողի մարզադպրոց» պետական հիմնարկը:

2. Ստեղծել «Լող» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Լող» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` ստեղծել լուծարման հանձնաժողով և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` սահմանված կարգով «Հանրապետական լողի մարզադպրոց» պետական հիմնարկի լուծարման գործընթացն իրականացնելու համար:

5. Սահմանել «Լող» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը 235,4 հազ. դրամ, որի համալրման աղբյուրը հանդիսանում է «Հանրապետական լողի մարզադպրոց» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած գույքը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2001
N 880
Որոշում