Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ Կ ...

 

 

040.0889.220901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2001 թվականի N 889

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշման (35-րդ կետ) և Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի նոյեմբերի 12-14-ը «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» (E-Development for South Caucasus) թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն իրականացնել «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացման հետ կապված կազմակերպչական անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) միջոցներ ձեռնարկել կոնֆերանսի աշխատանքներին տարածաշրջանի պետությունների և Եվրոպական միության մասնակցությունն ապահովելու համար.

բ) բանակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` կոնֆերանսի կազմակերպման աշխատանքները համաֆինանսավորելու կամ տեխնիկական աջակցություն ցույց տալու համար.

գ) կոնֆերանսի կազմակերպման աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները.

դ) համապատասխան կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` կոնֆերանսի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2001
N 889
Որոշում