Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ ...

 

 

040.0892.240901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2001 թվականի N 892

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով 3-րդ եռամսյակում նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 1500,0 հազ. դրամ` Երևանի «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնի համերգային դահլիճը 2001 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվելիք` Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակին նվիրված միջոցառմանը նախապատրաստելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը հատկացնել 2300,0 հազ. դրամ` Գարեգին Նժդեհի 115-ամյա հոբելյանի առիթով նրա երկերի ժողովածուի վերահրատարակման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2001
N 892
Որոշում