040.0893.240901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2001 թվականի N 893
ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Շիրակի մարզի Արթիկի Գարեգին Նժդեհի N 8 հասցեում գտնվող շենքը սեփականության իրավունքով հանձնել Արթիկի քաղաքային համայնքին` շենքի արժեքը որպես Արթիկի Ազատության հրապարակի N 1 հասցեում գտնվող քաղաքապետարանի շենքից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից վարձակալված 90 քառ. մետր տարածքի 10 տարվա վարձավճար նախատեսելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արթիկի քաղաքային համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան պայմանագրեր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից: