041.0657.120901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 սեպտեմբերի 2001 թվականի N 657
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2001 թվականի սեպտեմբերի 24-26-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
 
     Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար 
                         (պատվիրակության ղեկավար)
     Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար
     Կ. Գալուստյան     - ՀՀ էներգետիկայի նախարար
     Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
     Դ. Լոքյան         - ՀՀ քաղաքաշինության նախարար
     Տ. Սարգսյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
     Ռ. Շուգարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Ա. Բարոյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի գլխավոր 
                         խորհրդական
     Խ. Ադումյան       - թարգմանիչ
 
2. Վ. Խաչատրյանի, Կ. Ճշմարիտյանի, Կ. Գալուստյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Լոքյանի, Ա. Բարոյանի և Խ. Ադումյանի գործուղման, ինչպես նաև հյուրանոցի վարձակալության ժամկետների փոփոխման պատճառով առաջացած տույժերի վճարման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Ռ. Շուգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների, իսկ Տ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Կիրակոսյանին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: