041.0668.130901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2001 թվականի N 668
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՈՒԼ ԵՎ ՕՍԱԿԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 21-30-ը գործուղել Սեուլ և Օսակա` Զբոսաշրջիկության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի Սեուլ և Օսակա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (սեպտեմբերի 21-22-ը և 30-ին` Մոսկվա` 1 գիշերավարձ, 3 օրապահիկ, սեպտեմբերի 23-28-ը և 29-30-ը` Սեուլ` 6 գիշերավարձ, 6 օրապահիկ, սեպտեմբերի 28-29-ը` Օսակա` 1 գիշերավարձ, 2 օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Պետրոսյանի Սեուլ և Օսակա մեկնելու հետ կապված հարցերը: