041.0671.170901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2001 թվականի N 671
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ IDF ԹԻՎ 27416 ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ու իրականացման ինստիտուցիոն կարողության ստեղծման համար IDF թիվ 27416 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 22-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 44 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին:
2. Նշված համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
3. Համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: