Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0672.170901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2001 թվականի N 672

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 և 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 151 որոշումներին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Մ. Թոփուզյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

սեպտեմբերի 17-ի N 672 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |      Միջոցառումը       |  Ժամկետը    |Իրավական հիմքը| Պատասխանատուն |

|ը/կ|                        |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

| 1 |           2            |      3      |     4        |       5       |

|___|________________________|_____________|______________|_______________|

|1. |Հայաստանի Հանրապետության|01.09.2001թ.-|1. Փոփոխու-   |     ՀՀ        |

|   |առողջապահության         |01.05.2002 թ.|թյուններ ՀՀ   |առողջապահության|

|   |նախարարության հիգիենիկ  |             |կառավարության |նախարարություն |

|   |և  հակահամաճարակային    |             |1993 թ.       |               |

|   |հսկողության վարչության` |             |հոկտեմբերի    |               |

|   |նախարարության           |             |10-ի          |               |

|   |աշխատակազմից            |             |«Հայաստանի    |               |

|   |տարանջատում`            |             |Հանրապետության|               |

|   |գործառույթների կատարումը|             |պետական       |               |

|   |լիազորելով նախարարության|             |հիգիենիկ և    |               |

|   |համակարգում ստեղծվող    |             |հակահամաճարա- |               |

|   |Հայաստանի Հանրապետության|             |կային         |               |

|   |հիգիենիկ և              |             |ծառայության   |               |

|   |հակահամաճարակային       |             |մասին» N 518  |               |

|   |հսկողության տեսչությանը |             |որոշման մեջ   |               |

|   |և  դրանում ընդգրկել     |             |2. Նոր        |               |

|   |ներկայիս հիգիենիկ և     |             |կանոնադրության|               |

|   |հակահամաճարակային բոլոր |             |հաստատում     |               |

|   |կառույցները             |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|2. |Դատաբժշկական            |իրականացման  |1. Համալիր    |     ՀՀ        |

|   |գիտագործնական կենտրոնի` |ժամանակացույ-|հայեցակարգի   |առողջապահության|

|   |դատաբժշկական            |ցը կազմել    |մշակում (ՀՀ   |նախարարություն,|

|   |գործակալության (ոչ      |հարցի լուծման|կառավարության |     ՀՀ        |

|   |առևտրային)              |համալիրում   |որոշման       |արդարադատության|

|   |վերակազմավորում         |             |նախագիծ)      |նախարարություն,|

|   |                        |             |2. Նոր        |ՀՀ ներքին      |

|   |                        |             |կանոնադրության|գործերի        |

|   |                        |             |հաստատում     |նախարարություն,|

|   |                        |             |              |ՀՀ ազգային     |

|   |                        |             |              |անվտանգության  |

|   |                        |             |              |նախարարություն |

|___|________________________|_____________|______________|_______________|

|3. |Առողջապահության ազգային |01.09.2001թ.-|կանոնադրության|     ՀՀ        |

|   |ինստիտուտի              |15.02.2002 թ.|մեջ կատարել   |առողջապահության|

|   |կանոնադրության մեջ      |             |համապատասխան  |նախարարություն |

|   |փոփոխությունների        |             |փոփոխություն- |               |

|   |կատարում.               |             |ներ           |               |

|   |- բացառել դիպլոմային    |             |              |               |

|   |կրթության իրականացումը  |             |              |               |

|   |- ամրագրել բժիշկների    |             |              |               |

|   |հետդիպլոմային կրթության,|             |              |               |

|   |վերապատրաստման և        |             |              |               |

|   |վերաորակավորման         |             |              |               |

|   |իրականացման պարտադիր    |             |              |               |

|   |ապահովումը              |             |              |               |

|   |- ամրագրել առողջապահական|             |              |               |

|   |ոլորտին վերաբերող       |             |              |               |

|   |նորմատիվային ակտերի     |             |              |               |

|   |մշակումը                |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|4. |Առաջնային բուժօգնության |սկսված է     |    ՀՀ        |     ՀՀ        |

|   |բնագավառում` առաջին     |01.03.2002 թ.|կառավարության |առողջապահության|

|   |փուլում` մարզերում      |             |որոշման       |նախարարություն |

|   |գործող բժշկական         |             |նախագիծ       |ՀՀ մարզպետներ  |

|   |ամբուլատորիաների և      |             |              |               |

|   |պոլիկլինիկական          |             |              |               |

|   |ծառայությունների        |             |              |               |

|   |միավորում մեկ միասնական |             |              |               |

|   |մարմնում                |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|5. |Շտապ բժշկական օգնության |2002 թ. 2-րդ |1. Հայեցակարգի|     ՀՀ        |

|   |համակարգի կառուցվածքային|եռամսյակ-    |մշակում       |առողջապահության|

|   |համալիր բարեփոխումներ   |2003 թ. մարտ |2. Հայեցակարգի|նախարարություն |

|   |                        |             |ընդունում     |Երևանի         |

|   |                        |             |3. ՀՀ         |քաղաքապետ      |

|   |                        |             |կառավարության |ՀՀ մարզպետներ  |

|   |                        |             |որոշման       |               |

|   |                        |             |նախագիծ       |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|6. |«Դեղերի և  բժշկական     |»Դեղերի      |վերակազմավոր- |     ՀՀ        |

|   |տեխնոլոգիաների          |մասին» ՀՀ    |ման վերաբերյալ|առողջապահության|

|   |գործակալություն» ՊՓԲԸ-ի |օրենքում     |    ՀՀ        |նախարարություն |

|   |կանոնադրության մեջ      |փոփոխություն |կառավարության |               |

|   |լիազորությունների և     |կատարելուց   |որոշման       |               |

|   |գործառույթների          |հետո         |նախագիծ       |               |

|   |հստակեցում: Այն լուծարել|             |              |               |

|   |և  ստեղծել              |             |              |               |

|   |գործակալություն         |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|7. |Հայաստանի Հանրապետության|«Բժշկական    |    ՀՀ        |     ՀՀ        |

|   |կառավարությանն առընթեր  |ապահովագրու- |կառավարության |առողջապահության|

|   |պետական առողջապահական   |թյան մասին»  |որոշման       |նախարարություն |

|   |գործակալության` պետական |ՀՀ օրենքի    |նախագիծ       |               |

|   |ապահովագրական           |ընդունումից  |              |               |

|   |ընկերության             |հետո         |              |               |

|   |վերակազմակերպում        |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|8. |Հայաստանի Հանրապետության|իրականացումը`|ՀՀ վարչապետի  |     ՀՀ        |

|   |առողջապահության         |«Քաղաքացիական|որոշման       |առողջապահության|

|   |նախարարության           |ծառայության  |նախագիծ (կանո-|նախարարություն |

|   |աշխատակազմում (ներքին   |մասին» ՀՀ    |նադրության և  |               |

|   |կառուցվածքային          |օրենքի       |կառուցվածքի   |               |

|   |ստորաբաժանումներում)    |ընդունումից  |հաստատում)    |               |

|   |կառուցվածքային և        |հետո         |              |               |

|   |գործառութային           |             |              |               |

|   |փոփոխությունների        |             |              |               |

|   |կատարում և  նոր         |             |              |               |

|   |կանոնադրության ու       |             |              |               |

|   |կառուցվածքի հաստատում   |             |              |               |

|___|________________________|_____________|______________|_______________|

|9. |Լուծարել`               |             |              |               |

i

|   |ա) «Բժշկական            |01.09.2001թ.-|    ՀՀ        |     ՀՀ        |

|   |ապահովագրություն» ՊՀ-ն  |01.02.2002 թ.|կառավարության |առողջապահության|

|   |բ) «Առողջապահության     |             |որոշման       |նախարարություն |

|   |օբյեկտների նախագծման    |             |նախագիծ       |               |

|   |մասնագիտացված կենտրոն»  |             |              |               |

|   |ՓԲԸ-ն` առանձին          |             |    ՀՀ        |               |

|   |գործառույթների          |             |կառավարության |               |

|   |վերալիազորմամբ          |             |որոշման       |               |

|   |գ) «Ավտոտնտեսություն»   |             |նախագիծ       |               |

|   |ՓԲԸ-ն                   |             |              |               |

|   |դ) «Առողջապահական       |ավարտը`      |    ՀՀ        |               |

|   |տեղեկատվական վերլուծական|մինչև        |կառավարության |               |

|   |հանրապետական կենտրոն»   |01.03.2002թ. |որոշման       |               |

|   |ՊՁ-ն                    |             |նախագիծ       |               |

|   |                        |             |              |               |

|   |Մասնավորեցնել           |ավարտը`      |    ՀՀ        |               |

|   |առողջարանային           |մինչև        |կառավարության |               |

|   |(բացառությամբ`          |2002թ. 2-րդ  |որոշման       |               |

|   |հակատուբերկուլյոզային   |եռամսյակ     |նախագիծ       |               |

|   |ուղղվածության) առանձին  |             |              |               |

|   |համալիրներ              |             |              |               |

|   |                        |             |              |               |

|   |                        |ավարտը`      |    ՀՀ        |               |

|   |«Ընդհանուր հիգիենայի    |25.02.2002թ. |կառավարության |               |

|   |և  մասնագիտական         |(սույն       |որոշման       |               |

|   |հիվանդությունների       |միջոցառում-  |նախագիծ       |               |

|   |գիտահետազոտական         |ների         |              |               |

|   |ինստիտուտ», «Արտաքին    |շրջանակներում|              |               |

|   |միջավայրի հիգիենայի     |չընդգրկված   |              |               |

|   |և  կանխարգելիչ          |կազմակերպու- |              |               |

|   |թունաբանության          |թյունների    |              |               |

|   |գիտահետազոտական         |կառուցված-   |              |               |

|   |ինստիտուտ», «Հակահամաճա-|քային փոփո-  |              |               |

|   |րակաբանության,          |խություններն |              |               |

|   |վիրուսաբանության և      |իրականացնել  |              |               |

|   |բժշկական մակաբուծաբանու-|հայեցակարգա- |              |               |

|   |թյան գիտահետազոտական    |յին ընդհանուր|              |               |

|   |ինստիտուտ» պետական      |ձևավորումից  |              |               |

|   |հիմնարկները             |հետո)        |              |               |

|   |վերակազմակերպել         |             |              |               |

|   |ոչ առևտարային           |             |              |               |

|   |կազմակերպությունների    |             |              |               |

._________________________________________________________________________.

(ժամանակացույցի 9-րդ կետը փոփ. 29.04.02 թիվ 251 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2001
N 672
Որոշում