041.0699.270901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 սեպտեմբերի 2001 թվականի N 699
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. 2001 թվականի սեպտեմբերի 27-28-ը Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն (պաշտոնական պատվիրակություն և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
ա) պաշտոնական պատվիրակության անդամներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
բ) Վ. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
գ) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներինը` գործուղող համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2001 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան-Մոսկվա, իսկ սեպտեմբերի 28-ին` Մոսկվա-Երևան երթուղիներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
 
Հավելված
ՀՀ վարչապետի 2001 թ.
սեպտեմբերի 27-ի N 699
որոշման
 
ԿԱԶՄ
 
2001 թվականի սեպտեմբերի 27-28-ը Մոսկվա գործուղվող Հայաստանի
Հանրապետության կառավարական պատվիրակության
 
Պաշտոնական պատվիրակություն
 
 Ա. Մարգարյան               - ՀՀ վարչապետ
 Մ. Թոփուզյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
 Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար
 Լ. Մկրտչյան                - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ս. Հարությունյան           - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում ՀՀ 
                              մշտական լիազոր ներկայացուցիչ
 Ս. Սահակյան                - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և  
                              լիազոր դեսպան
 Գ. Հակոբյան                - ՀՀ վարչապետի օգնական
 Ա. Վարդանյան               - ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով 
                              հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր 
                              ներկայացուցիչ
 Վ. Ղազարյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                              վարչության պետ
 Մ. Հարությունյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 
                              և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
 Ա. Ավետիսյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                              կապերի վարչության պետի տեղակալ
 Լ. Խաչատրյան               - Հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ 
                              արտաքին գործերի նախարարության վարչության պետ
 Ս. Սմբատյան                - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ
 Ե. Ազարյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                              վարչության առաջատար մասնագետ
 Վ. Ղազարյան                - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության 
                              ղեկավար
 Ա. Մարկոսյան               - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության 
                              աշխատակից
 
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
 
 Ռ. Դավթյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 
                              և հասարակայնության հետ կապերի վարչության 
                              օպերատոր
 Լ. Հարությունյան           - Հայաստանի հանրային հեռուստատեսության 
                              «Հայլուր» ծրագրի թղթակից
 Ռ. Խաչատրյան               - Հայաստանի հանրային հեռուստատեսության 
                              «Հայլուր» ծրագրի օպերատոր
 Ս. Մամյան                  - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող
 Մ. Խաչատրյան               - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ
 Ա. Մկրտչյան                - «ԷՖԷ» գործակալության հատուկ թղթակից
 Տ. Հովհաննիսյան            - «Ինտերֆաքս» գործակալության հատուկ թղթակից
 Տ. Ղափլանյան               - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Ձեռագիր» 
                              հեռուստածրագրի ռեժիսոր
 Ա. Ղալթախչյան              - ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների 
                              վերլուծական-տեղեկատվական կենտրոնի գործադիր 
                              տնօրեն
 Ս. Հովհաննիսյան            - ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների 
                              վերլուծական-տեղեկատվական կենտրոնի 
                              ներկայացուցիչ