Սեղմել Esc փակելու համար:
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ...

 

 

040.0930.031001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2001 թվականի N 930

 

i

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության «Հեղինակային իրավունքի մասին» պայմանագրին միանալու առաջարկությանը:

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՑԱՆԿ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 1. Կապը Բեռնի Կոնվենցիայի հետ Հոդված 2. Հեղինակային իրավունքների պահպանության շրջանակները Հոդված 3. Բեռնի Կոնվենցիայի 2-6 հոդվածների կիրառում Հոդված 4. Համակարգչային ծրագրեր Հոդված 5. Տվյալների բանաքաղում (Տվյալների բազա) Հոդված 6. Տարածման իրավունք Հոդված 7. Վարձույթով տալու իրավունք Հոդված 8. Հրապարակային հաղորդման իրավունք Հոդված 9. Լուսանկարչական ստեղծագործությունների պահպանության ժամկետը Հոդված 10. Սահմանափակումներ և բացառություններ Հոդված 11. Տեխնոլոգիական միջոցառումներին վերաբերվող պարտավորություններ Հոդված 12. Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերվող պարտավորություններ Հոդված 13. Կիրառումը ժամանակի առումով Հոդված 14. Դրույթներ իրավունքներն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Հոդված 15. Ասամբլեա Հոդված 16. Միջազգային բյուրո Հոդված 17. Պայմանագրին մասնակցելու իրավունք Հոդված 18. Պայմանագրով տրամադրվող իրավունքներն ու պարտավորությունները Հոդված 19. Պայմանագրի ստորագրումը Հոդված 20. Պայմանագրի ուժի մեջ մտնելը Հոդված 21. Պայմանավորվող Կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելը Հոդված 22. Վերապահության անթույլատրելիությունը Պայմանագրում Հոդված 23. Պայմանագրի չեղյալ հայտարարումը Հոդված 24. Պայմանագրի լեզուները Հոդված 25. Ի պահ տալը

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԸ

 

Ցանկանալով հնարավորին չափ արդյունավետ և միանման զարգացնել և պահպանել հեղինակների իրավունքներն իրենց գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ,

 

Ճանաչելով նոր միջազգային կանոնների կիրառման անհրաժեշտությունը և նոր տնտեսական սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումների հետ կապված հարցերին բավարար լուծում տալու համար հստակեցնելու կարևորությունը,

 

Ճանաչելով տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների զարգացման և համապատասխանեցման մեծ ազդեցությունը գրական և գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման վրա,

 

Շեշտելով հեղինակային իրավունքների պահպանության մեծ նշանակությունը` որպես գրական և գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման գործոն,

 

Ճանաչելով հեղինակների իրավունքների և հասարակության շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, հատկապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում, ինչպես արտացոլված է Բեռնի Կոնվենցիայում,

 

Համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԿԱՊԸ ԲԵՌՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ

 

(1) Սույն Պայմանագիրը հատուկ համաձայնագիր է Բեռնի Կոնվենցիայի գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին 20-րդ հոդվածի իմաստով, որը վերաբերում է այն Պայմանավորվող Կողմերին, որոնք հանդիսանում են այդ Կոնվենցիայով հիմնադրված Միության երկրներ: Սույն Պայմանագիրը որևէ կապ չունի այլ պայմանագրերի հետ, բացի Բեռնի Կոնվենցիայից և չի վնասի այլ պայմանագրերով որևէ իրավունքների և պարտավորությունների:

 

(2) Սույն պայմանագիրը որևէ կերպ չի վնասում գոյություն ունեցող այն պարտավորություններին, որոնք Պայմանավորվող Կողմերն ունեն միմյանց նկատմամբ` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին Բեռնի Կոնվենցիայով:

 

(3) Այսուհետ «Բեռնի Կոնվենցիա» նշանակում է գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին Բեռնի Կոնվենցիայի 1971 թ. հուլիսի 21-ի Փարիզյան ակտը:

 

(4) Պայմանավորվող Կողմերը կիրառում են Բեռնի Կոնվենցիայի 1-21-րդ հոդվածները և նույն Կոնվենցիայի լրացուցիչ բաժինը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Հեղինակային իրավունքների պահպանությունը տարածվում է արտահայտությունների ձևերի և ոչ թե գաղափարների, գործընթացների, աշխատանքի մեթոդների կամ մաթեմատիկական հասկացությունների վրա, որպես այդպիսիք:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԲԵՌՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-6 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերը, հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները կիրառում են Բեռնի Կոնվենցիայի 2-6 հոդվածների դրույթները սույն Պայմանագրով նախատեսված պահպանության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Համակարգչային ծրագրերը պահպանվում են որպես գրական ստեղծագործություններ` Բեռնի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով: Այդպիսի պահպանությունը կիրառվում է համակարգչային ծրագրերի նկատմամբ, անկախ դրանց արտահայտման եղանակի կամ ձևի:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԱՔԱՂՈՒՄ (ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ)

 

Տվյալների կամ այլ նյութերի ցանկացած ձևով բանաքաղումը, որոնք իրենց պարունակությամբ ընտրությամբ կամ տեղաբաշխմամբ ստեղծագործական աշխատանքի արդյունք են, պահպանվում են որպես այդպիսիք: Այդպիսի պահպանությունը չի տարածվում բուն տվյալի կամ նյութի վրա և չի վնասում հավաքված տվյալներում կամ նյութերում առկա որևէ հեղինակային իրավունքի:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՏԱՐԱԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

(1) Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու իրենց ստեղծագործությունների բնօրինակը կամ կրկնօրինակները հանրությանը մատչելի դարձնելը, վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով:

 

(2) Սույն Պայմանագրով ոչինչ չի ազդում Պայմանավորվող Կողմերի անկախության վրա` սահմանելու այն պայմանները, եթե այդպիսիք կան, որոնց համաձայն (1) ենթակետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ստեղծագործության առաջին վաճառքից կամ հեղինակի թույլտվությամբ ստեղծագործության բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի փոխանցումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

 

(1) Հեղինակները`

 

(i) Համակարգչային ծրագրերի,

 

(ii) կինեմատոգրաֆիկ ստեղծագործությունների, և

 

(iii) ստեղծագործությունների` հնչյունագրերում ամրագրված, ինչպես սահմանված է Պայմանավորվող Կողմերի ազգային օրենքով, օգտվում են բացառիկ իրավունքից թույլատրելու իրենց ստեղծագործությունների բնօրինակները կամ կրկնօրինակները հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը:

 

(2) Կետ (1)-ը չի կիրառվում`

 

(i) համակարգչային ծրագրերի դեպքում, երբ ծրագիրն ինքնին վարձույթով տալու հիմնական առարկան չէ, և

 

(ii) կինեմատոգրաֆիկ ստեղծագործությունների դեպքում, եթե այդպիսի ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձույթով տալը չի հանգեցրել լայնածավալ վերարտադրման, որը էական վնաս է հասցնում վերարտադրության բացառիկ իրավունքին:

 

(3) Չնայած Կետ (1)-ի դրույթներին, Պայմանավորվող Կողմը, որի վրա 1994 թ. ապրիլի 15-ին գործում էր և շարունակում է գործել հեղինակների արդարացի վարձատրություն ստանալու կարգը հնչյունագրերում ամրագրված իրենց ստեղծագործությունների կրկնօրինակները վարձույթով հանձնելու համար, կարող են պահպանել այս կարգը այն դեպքում, երբ հնչյունագրերում ամրագրված ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձույթով տալը էական վնաս չի հասցնի հեղինակների վերարտադրության բացառիկ իրավունքին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Առանց վնասելու Բեռնի Կոնվենցիայի հոդվածներ 11 (1) (ii), 11bis (1) (i), 11ter (1) (ii), 14 (1) (ii) և 14bis (1) դրույթները, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները օգտվում են բացառիկ իրավունքից թույլատրելու իրենց ստեղծագործությունները հրապարակայնորեն հաղորդելու հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության ներկայացուցիչներին դրանք մատչելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Լուսանկարչական ստեղծագործությունների առումով Պայմանավորվող Կողմերը չեն կիրառում Բեռնի Կոնվենցիայի Հոդված 7 (4)-ի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(1) Պայմանավորվող Կողմերը կարող են, իրենց ազգային օրենսդրությամբ, սույն Պայմանագրով բացառություններ և սահմանափակումներ տրամադրել գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին որոշ հատուկ դեպքերում, որոնք վնաս չեն հասցնում ստեղծագործության նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:

 

(2) Բեռնի Կոնվենցիայի կիրառման դեպքում Պայմանավորվող Կողմերը սահմանում են որոշակի սահմանափակումներ և բացառություններ նախատեսված իրավունքների որոշ հատուկ դեպքերի համար, որոնք վնաս չեն հասցնում ստեղծագործության նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պայմանավորվող Կողմերը ապահովում են համապատասխան օրենսդրական պահպանություն և արդյունավետ օրենսդրական միջոցներ գործող տեխնոլոգիական միջոցառումների շրջանցումների դեմ, որոնք օգտագործվում են հեղինակների կողմից, սույն Պայմանագրով և Բեռնի Կոնվենցիայով իրենց իրավունքների իրականացման համար, և որոնք սահմանափակում են գործողություններն իրենց ստեղծագործությունների նկատմամբ, և որոնք թույլատրված չեն հեղինակների կողմից կամ արգելված են օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(1) Պայմանավորվող Կողմերը ապահովում են համապատասխան և արդյունավետ օրենսդրական միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը, իմանալով, կամ քաղաքացիաիրավական միջոցների առումով բավականաչափ հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կխթանի, կնպաստի, կօգնի, կամ կկոծկի սույն Պայմանագրով կամ Բեռնի Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի խախտում.

 

(i) առանց թույլտվության հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն

 

(ii) առանց թույլտվության տարածել, տարածման նպատակով ներմուծել, եթերով հեռարձակել կամ հրապարակայնորեն հաղորդել ստեղծագործությունները կամ դրանց կրկնօրինակները, իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության:

 

(2) Սույն Հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվությունը» նշանակում է տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը, ստեղծագործության հեղինակին, ստեղծագործության նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջ, կամ ստեղծագործության օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, և ցանկացած համար կամ կոդ, որոնցում պարունակվում է այդպիսի տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է ստեղծագործության կրկնօրինակին, կամ ի հայտ է եկել ստեղծագործությունը հրապարակայնորեն հաղորդելու կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԿԻՐԱՌՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ

 

Պայմանավորվող Կողմերը Բեռնի Կոնվենցիայի Հոդված 18-ի դրույթները սույն Պայմանագրով նախատեսված բոլոր տիպի պահպանությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԴՐՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(1) Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են` համաձայն իրենց օրենսդրության, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու սույն Պայմանագրի կիրառումը:

 

(2) Պայմանավորվող Կողմերը երաշխավորում են, որ իրենց օրենսդրական դաշտում կնախատեսվեն այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան կատարել արդյունավետ գործողություններ սույն Պայմանագրով տրվող իրավունքների որևէ խախտման դեմ, ներառյալ անհապաղ միջոցներ` կանխելու խախտումները, և միջոցներ, որոնք կբացառեն հետագա խախտումները:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՍԱՄԲԼԵԱ

 

(1) (ա) Պայմանավորվող Կողմերն ունեն Ասամբլեա:

 

(բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ ներկայացուցիչներ, խորհրդատուներ և փորձագետներ:

 

(գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Կողմը: Ասամբլեան կարող է դիմել ՄՍՀԿ-ին` ֆինանսական օժանդակության խնդրանքով, օժանդակելու այն Պայմանավորվող Կողմերի պատվիրակների մասնակցությունը, որոնք համարվում են զարգացող երկրներ ՄԱԿ-ի Ասամբլեայի ընդունած պրակտիկայի համաձայն, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցման փուլում:

 

(2) (ա) Ասամբլեան քննարկում է այն հարցերը, որոնք առնչվում են սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանը, կիրառմանն ու աշխատանքին:

 

(բ) Ասամբլեան կատարում է այն գործառույթը, որը դրված է իր վրա 17(2) հոդվածով, նպաստելու որոշ միջկառավարական կազմակերպությունների միացմանը սույն Պայմանագրին:

 

(գ) Ասամբլեան որոշում է ընդունում սույն Պայմանագիրը վերանայելու համար դիվանագիտական գիտաժողովի նախապատրաստման վերաբերյալ և տալիս է բոլոր անհրաժեշտ հրահանգները ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին այսպիսի դիվանագիտական գիտաժողով կազմակերպելու համար:

 

(3) (ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ, որը Պետություն է ներկայացնում, ունի մեկ ձայն և քվեարկում է միայն իր անունից:

 

(բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ, որը հանդես է գալիս որպես միջկառավարական կազմակերպություն կարող է մասնակցել քվեարկությանը իր Անդամ Պետությունների փոխարեն` ձայների այն քանակությամբ, որը հավասար է Անդամ Պետությունների ձայների քանակին, որոնք սույն Պայմանագրի Պայմանավորվող Կողմերն են: Ոչ մի այսպիսի միջկառավարական կազմակերպություն չի կարող մասնակցել քվեարկությանը, եթե իր Անդամ Պետություններից մեկը օգտվում է քվեարկության իր իրավունքից և ընդհակառակը:

 

(4) Ասամբլեան հերթական նիստի է հավաքվում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ` ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենի հայեցողությամբ:

 

(5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները ինչպես նաև արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները, և ելնելով Պայմանագրի դրույթներից, տարբեր տեսակի որոշումների ընդունման համար ապահովում է պահանջվող մեծամասնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ

 

ՄՍՀԿ-ի միջազգային բյուրոն իրականացնում է Պայմանագրին վերաբերող վարչական գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

(1) Յուրաքանչյուր ՄՍՀԿ-ի Անդամ Պետություն կարող է կողմ դառնալ սույն Պայմանագրին:

 

(2) Ասամբլեան կարող է որոշում ընդունել ցանկացած միջկառավարական կազմակերպության սույն Պայմանագրին մասնակցելու կարգի վերաբերյալ, որը հայտարարում է, որ ինքը իրազեկ է բոլոր Անդամ Պետությունների սույն Պայմանագրի նկատմամբ պարտավորեցնող օրենսդրությանը, և որ այն, համաձայն իր ներքին ընթացակարգերի, պատշաճ ձևով լիազորվել է դառնալու սույն Պայմանագրին կողմ:

 

(3) Եվրոհամայնքը, սույն Պայմանագիրն ընդունած Դիվանագիտական Գիտաժողովում հայտարարություն անելով վերը նշված կետի վերաբերյալ, կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ պետք է օգտվի բոլոր իրավունքներից և պետք է կրի սույն Պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

Սույն Պայմանագիրը մինչև 1997 թ. դեկտեմբերի 31-ը ազատ է ՄՍՀԿ-ի ցանկացած Անդամ Պետության և Եվրոհամայնքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում 30 պետությունների կողմից վավերացման կամ միացման վերաբերյալ հայտարարագիրը ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին ի պահ տալուց 3 ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Պայմանագիրը պարտադիր է.

 

(i)  20-րդ հոդվածում հիշատակված 30 պետությունների համար` սույն

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից

 

(ii) Յուրաքանչյուր այլ պետության համար` ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին իր

հայտարարագիրն ի պահ տալուց 3 ամիս հետո:

 

(iii) Եվրոհամայնքի համար` ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին վավերացման կամ միացման

իր հայտարարագիրն ի պահ տալուց 3 ամիս հետո, եթե համաձայն 20-րդ

հոդվածի այդ հայտարարագիրն ի պահ է տրվել սույն Պայմանագիրն ուժի մեջ

մտնելուց 3 ամիս հետո, եթե հայտարարագիրն ի պահ է տրվել սույն

Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ:

 

(iv) Ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության համար` որին թույլատրվել է դառնալ սույն Պայմանագրին կողմ իր հայտարարագիրն ի պահ տալուց 3 ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

 

Սույն Պայմանագրի նկատմամբ որևէ վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

 

Ցանկացած Պայմանավորվող Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին հղված ծանուցմամբ: Ցանկացած չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենի կողմից ծանուցումը ստանալու պահից 1 տարի անց:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ

 

(1) Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ եզակի օրինակով` անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իտալերեն լեզուներով, բոլոր տեքստերը լինելով հավասարազոր:

 

(2) Պաշտոնական տեքստն այլ լեզուներով, բացի (1) կետում նշված լեզուներից հաստատվում է ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենի կողմից շահագրգիռ կողմի խնդրանքով` բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո: Սույն կետի նպատակով «շահագրգիռ կողմ» նշանակում է ՄՍՀԿ-ի ցանկացած Անդամ Պետություն, որի պաշտոնական լեզուն, կամ լեզուներից մեկը ներգրավված է, ինչպես նաև Եվրոհամայնքը և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է սույն Պայմանագրին կողմ դառնալ, եթե դրա պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է:

 

ՀՈԴՎԱԾ 25. Ի ՊԱՀ ՏԱԼԸ

 

Սույն Պայմանագիրը ի պահ է տրվում ՄՍՀԿ-ի Գլխավոր Տնօրենին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2001
N 930
Որոշում