Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ...

 

 

040.0936.041001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2001 թվականի N 936

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջուկային վառելիքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող սեփականաշնորհման միջոցների հատուկ արտարժութային հաշվից տրամադրել 4,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարով բյուջետային վարկ` 15 օր մարման ժամկետով, առանց տոկոսի ու գրավի` կնքելով համապատասխան պայմանագիր:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) ապահովել Միջպետական բանկի կողմից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին սույն որոշման 1-ին կետում նշված վարկի մարումը.

բ) իրականացնել հսկողություն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի նպատակային օգտագործման նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2001
N 936
Որոշում