Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱ ...

 

 

040.0953.051001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2001 թվականի N 953

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինության անշարժ գույքը (N 1 ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 2-ամսյա ժամկետում փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել պետական սեփականություն հանդիսացող գույքը (N 2 ցանկը կցվում է) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` համապատասխան չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը:

(2-րդ կետը փոփ. 28.01.02 թիվ 70, 05.12.02 թիվ 2096-Ա որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

i

4. «Շինարար պանսիոնատ», «Ծաղկահովիտ» ճամբար», «Հանգրվան», «Գուգարք» ճամբար», «Դիլիջան» առողջարան», «Սևան» մանկական առողջարան» և «Սևան» մոթել» փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Ջերմուկ» առողջարան», «Արզնի» առողջարան», «Կապույտ Սևան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացումը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարմանը:

(4-րդ կետը խմբ. 15.12.01 թիվ 1228, լրաց. 28.01.02 թիվ 70, 11.05.02 թիվ 508 որոշումներ)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

ՑԱՆԿ N 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN | Նախարարության,           |Օբյեկտի անվանումը,    |Ում հաշվեկշռում է  |

|ը/կ| գերատեսչության անվանումը |գտնվելու վայրը        |գտնվում            |

|___|__________________________|______________________|___________________|

| 1.|ՀՀ մշակույթի,             |«Շուշան» պանսիոնատ    |ՀՀ պետական         |

|   |երիտասարդության հարցերի և | գ. Աղվերան           |ֆիլհարմոնիա        |

|   |սպորտի նախարարություն     |                      |                   |

|___|__________________________|______________________|___________________|

| 2.|ՀՀ գյուղատնտեսության      |«Արցախ» պանսիոնատ     |ՀՀ                 |

|   |նախարարություն            |գ. Արզական            |գյուղատնտեսության  |

|   |                          |                      |նախարարություն     |

|___|__________________________|______________________|___________________|

| 3.|ՀՀ գյուղատնտեսության      |«Կարմրաքար» պանսիոնատ |ՀՀ                 |

|   |նախարարություն            |գ. Կարմրաքար          |գյուղատնտեսության  |

|   |                          |                      |նախարարություն     |

|___|__________________________|______________________|___________________|

| 4.|ՀՀ բնապահպանության        |պանսիոնատ             |Սևանի  ազգային պարկ|

i

|   |նախարարություն            |քաղ. Սևան             |                   |

._________________________________________________________________________.

(1-ին ցանկը լրաց. 28.01.02 թիվ 70 որոշում)

 

i

ՑԱՆԿ N 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ընկերության   |Պետական կառավարման|Պետու-  |Առանձնացվող |Ծանոթագրու-  |

|ը/կ|անվանումը     |մարմնի անվանումը  |թյանը   |գույքի      |թյուն        |

|   |              |                  |պատկանող|անվանումը,  |             |

|   |              |                  |բաժնե-  |գտնվելու    |             |

|   |              |                  |մասը    |վայրը       |             |

|   |              |                  |(տոկոս) |            |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 1.|«Հեռուստատեսա-|ՀՀ տրանսպորտի և   |  100   |»Կապավոր»   |Ընդգրկված է  |

|   |յին ցանց» ՓԲԸ |կապի              |        |պանսիոնատ   |2001-2003 թթ.|

|   |              |նախարարություն    |        |գ. Աղվերան  |մասնավորեցման|

|   |              |                  |        |            |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 2.|«Հայպետտրանս- |ՀՀ տրանսպորտի և   |  100   |հանգստյան   |             |

|   |նախագիծ» ՓԲԸ  |կապի              |        |տուն        |             |

|   |              |նախարարություն    |        |քաղ. Դիլիջան|             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 3.|«Ջրմուղ-      |Երևանի            |  100   |պանսիոնատ   |             |

|   |կոյուղի» ՓԲԸ  |քաղաքապետարան     |        |քաղ.        |             |

|   |              |                  |        |Ծաղկաձոր    |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 4.|«Երևան-       |Երևանի            |  100   |»Նախագծող»  |             |

|   |նախագիծ» ՓԲԸ  |քաղաքապետարան     |        |պանսիոնատ   |             |

|   |              |                  |        |քաղ. Դիլիջան|             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 5.|«Հրազդանի     |ՀՀ քաղաքաշինության|  100   |»Արագած»    |Ընդգրկված է  |

|   |նորոգշին» ՓԲԸ |նախարարություն    |        |ճամբար      |2001-2003 թթ.|

|   |              |                  |        |գ. Հանքավան |մասնավորեցման|

|   |              |                  |        |            |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 6.|«Հրազդանի ՋԷԿ»|ՀՀ էներգետիկայի   |  100   |ճամբար      |Ընդգրկված է  |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |գ. Հանքավան |2001-2003 թթ.|

|   |              |                  |        |            |մասնավորեցման|

|   |              |                  |        |            |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 7.|«Ոռոգում» ՓԲԸ |ՀՀ կառավարությանն |  100   |»Հասմիկ»    |             |

|   |              |առընթեր ջրային    |        |մանկական    |             |

|   |              |տնտեսության       |        |ճամբար      |             |

|   |              |պետական կոմիտե    |        |գ. Արտավազ  |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 8.|«Կապանի ԼՀԿ»  |ՀՀ                |  100   |մանկական    |Ընդգրկված է  |

|   |ՓԲԸ           |արդյունաբերության |        |ճամբար      |2001-2003 թթ.|

|   |              |և  առևտրի         |        |քաղ. Կապան  |մասնավորեցման|

|   |              |նախարարություն    |        |            |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

| 9.| (9-րդ կետը հանվել է 15.12.01 թիվ 1228 որոշում)                      |

i

|___|______________|__________________|________|____________|_____________|

|10.|«Էլեկտրոն-    |ՀՀ                |   80   |հանգստյան   |Ընդգրկված է  |

|   |նախագիծ» ՓԲԸ  |արդյունաբերության |        |տուն        |2001-2003 թթ.|

|   |              |և  առևտրի         |        |քաղ. Երևան, |մասնավորեցման|

|   |              |նախարարություն    |        |Հին Նորք    |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|11.|«Վանշին» ՓԲԸ  |ՀՀ քաղաքաշինության|   80   |»Շինարար»   |Ընդգրկված է  |

|   |              |նախարարություն    |        |ճամբար      |2001-2003 թթ.|

|   |              |                  |        |քաղ. Վանաձոր|մասնավորեցման|

|   |              |                  |        |            |ծրագրում     |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|12.|«Էկոսերվիս»   |ՀՀ բնապահպանության|  100   |»Երկրաբան»  |             |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |պանսիոնատ   |             |

|   |              |                  |        |գ. Հանքավան |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|13.|«Հայէներգո»   |ՀՀ էներգետիկայի   |  100   |ընդունելու- |             |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |թյունների   |             |

|   |              |                  |        |տուն քաղ.   |             |

|   |              |                  |        |Երևան,      |             |

|   |              |                  |        |Ամառանոցային|             |

|   |              |                  |        |123         |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|14.|«Հրազդանի ՋԷԿ»|ՀՀ էներգետիկայի   |  100   |պանսիոնատ   |             |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |գ. Աղավնաձոր|             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|15.|«Հայէներգո»   |ՀՀ էներգետիկայի   |  100   |»Էներգետիկ» |             |

|   |ՓԲԸ           |նախարարություն    |        |հանգստյան   |             |

|   |              |                  |        |տուն        |             |

|   |              |                  |        |գ. Աղավնաձոր|             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|16.|«ՍՀԿՀ» ՓԲԸ    |ՀՀ էներգետիկայի   |  100   |Լուսակերտի  |             |

|   |              |նախարարություն    |        |հանգստյան   |             |

|   |              |                  |        |տուն        |             |

|   |              |                  |        |գ. Արգել    |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|17.|«Գլխամասային  |ՀՀ քաղաքաշինության|  100   |հանգստի բազա|             |

|   |կոմունտնտ» ՓԲԸ|նախարարություն    |        |քաղ. Դիլիջան|             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|18.| (18-րդ կետը հանվել է 11.05.02 թիվ 508 որոշում)                      |

i

|___|______________|__________________|________|____________|_____________|

|19.| (19-րդ կետը հանվել է 25.07.02 թիվ 1295-Ա որոշում)                   |

i

|___|______________|__________________|________|____________|_____________|

|20.|«Սևան-        |ՀՀ էներգետիկայի   |  100   |Ջրընդունիչ  |             |

i

|   |Հրազդանյան    |նախարարություն    |        |և  ձկնապաշտ-|             |

|   |կասկադ»       |                  |        |պան համալիրի|             |

|   |ՓԲԸ           |                  |        |վարչական    |             |

|   |              |                  |        |շենք        |             |

|   |              |                  |        |Սևանա  լճի  |             |

|   |              |                  |        |ափին        |             |

|   |              |                  |        |(վարակառուց-|             |

|   |              |                  |        |ված է որպես |             |

|   |              |                  |        |հանգստյան   |             |

|   |              |                  |        |տուն)       |             |

|___|______________|__________________|________|____________|_____________|

|21.|«Գառնի-Լեռ    |ՀՀ առևտրի  և      |   80   |»Ուղեծիր»   |             |

|   |ԳԱՄ ԲԲԸ       |տնտեսական         |        |ճամբար, ՀՀ  |             |

|   |              |զարգացման         |        |Կոտայքի մարզ|             |

|   |              |նախարարություն    |        |գ. Աղավնաձոր|             |

._________________________________________________________________________.

(2-րդ ցանկը լրաց. 28.01.02 թիվ 70, 31.10.02 թիվ 1805-Ն, 05.12.02 թիվ 2096-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2001
N 953
Որոշում