Սեղմել Esc փակելու համար:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԹՌԵԽԹ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԹՌԵԽԹ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԿՈՒՍԱՆՈՑԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ...

 

 

041.0728.111001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2001 թվականի N 728

 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԹՌԵԽԹ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԿՈՒՍԱՆՈՑԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինության հետ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում 2001 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2002 թվականի մարտի 3-ը Նիդերլանդների Թագավորության Ութռեխթ քաղաքի Սուրբ Կատարինե կուսանոցի թանգարանում կազմակերպել և անցկացնել ցուցահանդես և մինչև 2001 թվականի հոկտեմբերի 11-ը հաստատել ժամանակավորապես արտահանվող ցուցանմուշների ցանկը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին (Մատենադարան)` նշված ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Մատենադարանից 33 ձեռագիր 2001 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2002 թվականի մարտի 17-ը` սահմանված կարգով ժամանակավորապես հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի պատմության պետական թանգարանին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` աջակցել նշված ցուցահանդեսի կազմակերպմանն ու անցկացմանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` նշված ցուցահանդեսի ցուցանմուշների ժամանակավոր արտահանման և վերադարձի ժամանակ զննումը կատարել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նշված ցուցահանդեսի ցուցանմուշների ժամանակավոր արտահանումը Նիդերլանդների Թագավորության Ութռեխթ քաղաք` 2001 թվականի հոկտեմբերի 17-ին` Երևան-Ամստերդամ չվերթով, և ներմուծումը Երևան` 2002 թվականի մարտի 17-ին` Ամստերդամ-Երևան չվերթով:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ տեղափոխումը Հայաստանի պատմության պետական թանգարանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը Հայաստանի պատմության պետական թանգարան:

7. Ընդունել ի գիտություն, որ նշված ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված ծախսերը և ժամանակավորապես արտահանվող ցուցանմուշների ապահովագրությունն իրականացնում է հրավիրող կողմը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.10.2001
N 728
Որոշում