Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՄԻՋՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 36

 

35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 10-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) գյուղական համայնքներում բազմակի օգտագործման օբյեկտների նախագծերի և կատալոգի ներդրման ու կիրառման կարգը.

բ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը.

գ) համապատասխան օրենքներում և այլ իրավական ակտերում ներկայացված առաջարկություններից բխող անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

2. Երևանի քաղաքապետին` ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության պահանջներից` 30-օրյա ժամկետում մշակել Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացումն ապահովող անհրաժեշտ կարգերը և համաձայնեցնելով շահագրգիռ կողմերի հետ` սահմանված կարգով դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2001
N 36
Արձանագրային որոշում