Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 37

 

16. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ԼԱՎԱՐԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական կազմակերպությունների մասնավորեցման և լավարկման (օպտիմալացման) հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել նշված հայեցակարգի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ԼԱՎԱՐԿՄԱՆ /ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ/

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական կազմակերպությունները (այսուհետև` կազմակերպություններ) հանդիսանում են հանրապետության տնտեսության զարգացման հետ կապված հարցերի լուծման, նոր տեխնոլոգիաների և մրցունակ ապրանքատեսակների ստեղծմանը նպաստող, տնտեսության հեռանկարային զարգացումը ապահովող հիմնական ներուժը:

2. Մասնավորեցման ընթացքում, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է պահպանել և փոխանցել այն փորձն ու գիտելիքները, որոնք կուտակվել են այդ կազմակերպություններում տարիների ընթացքում և որոնք նախադրյալներ են հանդիսանում հանրապետության տնտեսության զարգացման համար:

3. Կազմակերպությունների նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում` հաշվի առնելով նրանց նշանակությունը հանրապետության համար, իրական հնարավորություններն ու զարգացման ծրագրերը: Պետական շահերը հաշվի առնելով, որոշակի կազմակերպությունների աշխատանքային ուղղության պահպանումն ընդգրկել մասնավորեցման պայմանների մեջ` որպես առաջնային և պարտադիր:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Մասնավորեցման տեսանկյունից կազմակերպությունները բաժանվում են 3 հիմնական խմբերի.

ա) պետական ոչ առևտրային և պետական հիմնարկ հանդիսացող, ինչպես նաև պետական կարևոր խնդիրներ իրականացնող (այդ թվում` կապված ազգային անվտանգության հետ) կազմակերպություններ, որոնք ենթակա չեն մասնավորեցման,

բ) հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություններ, որոնց մասնավորեցման ժամանակ պետք է ցուցաբերել անհատական մոտեցումներ: Մասնավորեցումը տվյալ դեպքում պետք է դիտարկվի որպես գործունեության արդյունավետության բարձրացման լծակ և իրականացվի նախապես մշակված հեռանկարային զարգացման ծրագրերի հիման վրա: Այս դեպքում հատկապես պետք է ուշադրություն դարձնել ներկայացված ծրագրերի իրագործման հնարավորությանը, ընդ որում մասնավորեցումն իրականացնել միայն այնպիսի ծրագրերի առկայության դեպքում, որոնց իրագործմամբ կապահովվի.

առկա գիտական ներուժի և գործունեության ուղղության պահպանում.

պետական կարիքների դեպքում կազմակերպության և պետության միջև փոխշահավետ համագործակցության ապահովում.

գ) տիպային նախագծային աշխատանքներ իրականացնող և փորձնական արտադրություն ունեցող կազմակերպություններ, որոնց մասնավորեցումը նպատակահարմար է: Այդ կազմակերպությունների մասնավորեցման ժամանակ պետք է կիրառվեն հետևյալ մոտեցումները`

մասնավորեցումից առաջ անհրաժեշտ է դրանցում պահպանվող պետական կարևորություն ունեցող սահմանված կարգով արխիվներ չհանձնված արխիվային փաստաթղթերը, հողամասերի հատկացման, ինչպես նաև շենքերի, շինությունների վերաբերյալ նյութերը, պետական մասշտաբային շարքի տեղագրագեոդեզիական հանույթները փոխանցել համապատասխան պետական մարմիններին` ըստ դրանց կողմից սահմանված ցանկի` պետության կարիքների համար օգտագործելու նպատակով.

դրանք ուղղակի վաճառքի ձևով պետք է մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` այնպիսի մոտեցումներով, որպեսզի մասնավորեցման նպատակը չհանդիսանա միայն անշարժ գույքի ձեռք բերումը և վերավաճառքը.

դրանց աշխատավորական կոլեկտիվներին ՀՀ կառավարության կողմից սահմանված նորմատիվների հիման վրա տրված տարածքները տրամադրել անհատույց օգտագործման 5 տարի ժամկետով կամ մասնավորեցնել: Ընդ որում մասնավորեցման ենթակա տարածքների մեծությունը հաշվարկել` ելնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված նորմատիվներից և անցած 3 տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների փաստացի ծավալից (յուրաքանչյուր կազմակերպություն այս տեսանկյունով պետք է դիտարկվի առանձին` ելնելով գործառույթից, նշանակությունից և այլ առանձնահատկություններից` տեղակայված համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիաների և այլն).

անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ տարածքները աշխատավորական կոլեկտիվների ցանկության դեպքում կարող են վարձակալվել պետական գույքը վարձակալության տալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված վարձակալական վճարով կամ մասնավորեցվել:

5. Կազմակերպությունների երեք հիմնական խմբերի բաժանումը կատարվում է համապատասխան նախարարությունների կողմից և ներկայացվում է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, որն արդյունքներն ամփոփելուց հետո կազմակերպությունների ցանկն ըստ խմբերի և դրանց մասնավորեցման և լավարկման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է ՀՀ կառավարության քննարկմանը:

6. Կազմակերպությունների տարածքների լավարկման հետևանքով ազատված տարածքների առավել արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարությունները տալիս են առաջարկություններ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը, որն ամփոփելուց հետո դրանք ներկայացնում է ՀՀ կառավարության քննարկմանը:

Ազատված տարածքների արդյունավետ կառավարման հարցի քննարկման ժամանակ ենթակա է դիտարկման հետևյալ մոտեցումները`

ստեղծել տեխնոպարկեր և բիզնես ինկուբատորներ, որտեղ կարող են տեղավորվել կազմակերպություններ, որոնք գործունեության բնույթով առնչվում են գրեթե նույնանման հարցերի, տեխնոլոգիաների հետ: Նոր ստեղծված կազմակերպությունները կարող են կազմակերպել ասոցիացիաներ, հիմնադրամներ և ունենալ շահութաբեր աշխատելու հնարավորություններ:

Տեխնոպարկերը և բիզնես ինկուբատորները ստեղծվում են հաշվի առնելով`

տվյալ գիտատեխնիկական ուղղության կարևորությունը, ներկայացված ծրագրերը.

գիտատեխնիկական ուղղության պարտադիր պահպանումն անկախ հետագա սեփականության ձևից.

հատկացվող տարածքի համապատասխանությունը լուծվող խնդիրների համար կատարվող աշխատանքներին.

այն տարածաշրջանի զարգացման առանձնահատկությունները, որտեղ կազմակերպվում է գիտատեխնիկական կենտրոնը:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7. Սույն հայեցակարգի սկզբունքների հիման վրա անհրաժեշտ է իրականացնել`

ա) պետական կառավարման մարմինների ենթակայության կազմակերպությունների ամբողջական հաշվառումը, դասակարգումը, տարածքների վերաբաշխումը ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան և տվյալների ներկայացումը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն.

բ) պետական կառավարման մարմինների կողմից կազմակերպությունների կոլեկտիվների հետ մասնավորեցման առավել ընդունելի տարբերակի քննարկում և հեռանկարային զարգացման ծրագրերի տեսքով առաջարկությունների ներկայացում ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն.

գ) պետական կառավարման մարմինների կողմից վերը նշված տեղեկություններն ու առաջարկություններն ստանալուց հետո ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության կողմից ՀՀ կառավարություն առաջարկությունների ներկայացում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ* ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ԼԱՎԱՐԿՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|  |Միջոցառումները                    |Կատարողները       |Կատարման ժամկետը|

|__|__________________________________|__________________|________________|

|1.|Գիտահետազոտական և                 |Համապատասխան      |15.10.2001 թ.   |

|  |նախագծակոնստրուկտորական           |պետական կառավարման|                |

|  |կազմակերպությունների մասնավորեցման|մարմին            |                |

|  |և  լավարկման հայեցակարգով նշված   |                  |                |

|  |կազմակերպությունների հաշվառում,   |                  |                |

|  |դասակարգում և  տվյալների          |                  |                |

|  |ներկայացում ՀՀ պետական գույքի     |                  |                |

|  |կառավարման նախարարություն         |                  |                |

|__|__________________________________|__________________|________________|

|2.|Կազմակերպությունների աշխատակիցների|Համապատասխան      |15.10.2001 թ.   |

|  |օպտիմալ թվաքանակի սահմանում և     |պետական կառավարման|                |

|  |արդյունքների ներկայացում ՀՀ       |մարմին            |                |

|  |պետական գույքի կառավարման         |                  |                |

|  |նախարարություն                    |                  |                |

|__|__________________________________|__________________|________________|

|3.|Կազմակերպությունների տնօրինության |ՀՀ պետական գույքի |15.10.2001 թ.   |

|  |տակ գտնվող շենքերի և              |կառավարման        |                |

|  |շինությունների տարածքների         |նախարարություն`   |                |

|  |օգտագործման նորմատիվների ու       |ՀՀ քաղաքաշինության|                |

|  |տարածքների լավագույն վերաբաշխման  |նախարարության հետ |                |

|  |սկզբունքների մշակում              |համատեղ           |                |

|__|__________________________________|__________________|________________|

|4.|Կազմակերպությունների տարածքների   |ՀՀ պետական գույքի |15.12.2001 թ.   |

|  |լավարկում և  դրա հետևանքով        |կառավարման        |                |

|  |ազատված տարածքների վերաբերյալ     |նախարարություն    |                |

|  |տեղեկությունների տրամադրում       |                  |                |

|  |համապատասխան պետական կառավարման   |                  |                |

|  |մարմիններին                       |                  |                |

|__|__________________________________|__________________|________________|

|5.|Լավարկման հետևանքով  ազատված      |Համապատասխան      |15.01.2002 թ.   |

|  |տարածքների վերաբերյալ             |պետական կառավարման|                |

|  |տեղեկությունների ներկայացում ՀՀ   |մարմին            |                |

|  |պետական գույքի կառավարման         |                  |                |

|  |նախարարություն                    |                  |                |

|__|__________________________________|__________________|________________|

|6.|Լավարկման հետևանքով  ազատված      |ՀՀ պետական գույքի |Համապատասխան    |

|  |տարածքների արդյունավետ կառավարման |կառավարման        |պետական         |

|  |վերաբերյալ առաջարկությունների     |նախարարություն    |կառավարման      |

|  |ամփոփում և  ներկայացում ՀՀ        |                  |մարմնի կողմից   |

|  |կառավարություն                    |                  |տեղեկություններ |

|  |                                  |                  |ստանալուց հետո  |

|  |                                  |                  |15-օրյա         |

|  |                                  |                  |ժամկետում       |

|__|__________________________________|__________________|________________|

|7.|Կազմակերպությունների մասնավորեցման|Համապատասխան      |15.02.2002 թ.   |

|  |օպտիմալ տարբերակների ընտրության   |պետական կառավարման|                |

|  |վերաբերյալ առաջարկությունների     |մարմին            |                |

|  |ներկայացում ՀՀ պետական գույքի     |                  |                |

|  |կառավարման նախարարություն         |                  |                |

|  |(միաժամանակ ներկայացնելով         |                  |                |

|  |աշխատավորական կոլեկտիվների        |                  |                |

|  |առաջարկությունները և              |                  |                |

|  |եզրակացություններն այդ            |                  |                |

|  |տարբերակների վերաբերյալ)          |                  |                |

|__|__________________________________|__________________|________________|

|8.|Ինստիտուտների աշխատավորական       |ՀՀ պետական գույքի |Համապատասխան    |

|  |կոլեկտիվներին նորմատիվների հիման  |կառավարման        |պետական         |

|  |վրա տրված տարածքների անհատույց    |նախարարություն    |կառավարման      |

|  |օգտագործման պայմանագրերի կնքում   |                  |մարմնի կողմից   |

|  |                                  |                  |տեղեկություններ |

|  |                                  |                  |ստանալուց հետո  |

|  |                                  |                  |15-օրյա         |

|  |                                  |                  |ժամկետում       |

|__|__________________________________|__________________|________________|

|9.|Ինստիտուտների դասակարգում և  դրանց|ՀՀ պետական գույքի |Համապատասխան    |

|  |մասնավորեցման վերաբերյալ ՀՀ       |կառավարման        |պետական         |

|  |կառավարության որոշման նախագծերի   |նախարարություն    |կառավարման      |

|  |մշակում և  ներկայացում ՀՀ         |                  |մարմնի կողմից   |

|  |կառավարություն                    |                  |տեղեկություններ |

|  |                                  |                  |ստանալուց հետո  |

|  |                                  |                  |15-օրյա         |

|  |                                  |                  |ժամկետում       |

._________________________________________________________________________.

 

* Ժամանակացույցը կազմված է` ելնելով ՀՀ գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական կազմակերպությունների մասնավորեցման և լավարկման հայեցակարգի դրույթներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2001
N 37
Արձանագրային որոշում