ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
20 սեպտեմբերի 2001 թվականի N 38
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության կողմից մարզերում իրականացվող ստուգումները համալիր և կենտրոնացված կարգով իրականացնելու նպատակով`
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության տարածքային բաժինները և համապատասխան գործառույթների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում`
ա) ստեղծել տարածքային բաժինների լուծարման հանձնաժողով և սկսել լուծարման գործընթացը` ապահովելով աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները.
բ) ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և տեղական մարմինների աշխատողների թվաքանակում և պահպանման ծախսերում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: