Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՄՎԵԼ-10» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՄՎԵԼ-10» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐ ...

 

 

040.0975.121001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2001 թվականի N 975

 

«ՍԱՄՎԵԼ-10» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված կապալի պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան վերակառուցման համար կատարված աշխատանքների դիմաց «Սահմվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ առաջացած պարտավորությունները մասնակիորեն մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 148030320 դրամ անվանական արժեքով, տարեկան 23 տոկոս տոկոսադրույքով գանձապետական հասարակ մուրհակ` 2002 թվականի մարտի 31-ին վճարման ժամկետով, շինարարության կատարողական ակտերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո.

բ) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված մուրհակի մարումը` 164260932 դրամ ընդհանուր գումարով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2001
N 975
Որոշում