040.0977.151001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2001 թվականի N 977
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հոլանդական աճուրդով մասնավորեցնել`
ա) Գյումրի քաղաքի Կալինինի (Գ. Նժդեհի) N 27 հասցեում գտնվող` 6273817 դրամ (բռնագանձումից հետո կատարված վերահաշվարկով` 4914872 դրամ) գնահատված արժեք և 155,2 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող Գյումրու գրատների միության N 5 գրախանութը` մեկնարկային գինը սահմանելով 4914872 դրամ, վաճառքի նվազագույն գինը` 491500 դրամ.
բ) Իջևան քաղաքի Աբովյան N 28 հասցեում գտնվող` 2422937 դրամ գնահատված արժեք և 152,7 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող «Իջևան» ֆիրմային խանութը` մեկնարկային գինը սահմանելով 2422937 դրամ, վաճառքի նվազագույն գինը` 242294 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված «փոքր» օբյեկտները վաճառելու նպատակով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 15-ից: