Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ՀԻՄՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ...

 

 

040.0983.151001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2001 թվականի N 983

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արտահանմանն ուղղված ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու և Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամում կատարել ներդրում Համաշխարհային բանկի ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից տրամադրված փոխառությունների մնացորդի պահանջի իրավունքով, այդ փոխառություններից վերադարձված և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունում այդ նպատակով առկա գումարներով:

2. Թույլատրել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը մասնակցել «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամի ստեղծմանը` մասնակցի գույքային վճարները կատարելով «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության` «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրին օգտագործման տրամադրված գույքով, անկախ աուդիտի կողմից գնահատված արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում անդամներ նշանակելու իրավունքը վերապահել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևանի Չարենցի N 17 հասցեում գտնվող շենքից 3 սենյակ անհատույց օգտագործման հանձնել «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամին` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2001
N 983
Որոշում