Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱԿ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱԿ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0985.171001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2001 թվականի N 985

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱԿ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիտակ գյուղի ութամյա դպրոցը վերանվանել միջնակարգ դպրոց:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 և 2001 թվականի սեպտեմբերի 6-ի N 820 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Դիտակ գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա» բառը փոխարինել «միջնակարգ» բառով.

3. 2001 թվականին Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցների պահպանման համար Արարատի մարզպետարանին նախատեսված հատկացումների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2001
N 985
Որոշում