040.0997.171001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» հոկտեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 հոկտեմբերի 2001 թվականի N 997
 
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Ալագյազի, Կոտայքի մարզի Սևաբերդի, Վայոց ձորի մարզի Գողթանիկի, Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքների ղեկավարների և Տավուշի մարզի Պառավաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 271755 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 17-ի N 997 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
_______________________________________________________________
       NN                      Ծախսերը                       Գումարը
       ը/կ                                                   (դրամ)
_______________________________________________________________
        1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000
                    
                այդ թվում`
 
            տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,       30000
            նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 
        2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       15000
 
        3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000
 
        4.  Կապի ծառայության վճարներ                           1000
 
        5.  Գրասենյակային ծախսեր                               1000
          ___________________________________________________________
                Ընդամենը                                      52000
 
            5 տեղամասային ընտրական հանձնաժողովների           260000
            ծախսեր (5 x 52000 դրամ)
 
            Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր        11755
            (2239 ընտրող + 2239 x 0,05) x 5 դրամ
          ___________________________________________________________
                Ընդամենը                                     271755