Սեղմել Esc փակելու համար:
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ ...

 

 

041.0743.171001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2001 թվականի N 743

 

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև արտոնյալ արտաքին առևտրային ռեժիմի մասին» համաձայնագիրը քննարկելու և դրա դրույթների համաձայնեցման շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2001 թվականի հոկտեմբերի 18-23-ը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գ. Մելքոնյանին, առևտրի և տարածքային զարգացման վարչության պետ Գ. Քոչարյանին ու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքների կազմակերպման և Եվրամիության հետ ընկերակցության ու համագործակցության համաձայնագրի իրագործման վարչության պետի պաշտոնակատար Ա. Հովհաննիսյանին գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն:

2. Գ. Մելքոնյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հովհաննիսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Գ. Մելքոնյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հովհաննիսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.10.2001
N 743
Որոշում