041.0745.171001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2001 թվականի N 745
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Թեմուր Մարգարյանին 2001 թվականի հոկտեմբերի 12-14-ը գործուղել Սոչի` ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության սահմաններում շինարարական գործունեության միջկառավարական խորհրդի սեյսմակայուն շինարարության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Թ. Մարգարյանի Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Թ. Մարգարյանի Սոչի մեկնելու հետ կապված հարցերը: