Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ /ՖՈՆԴԵՐԻ/ ՎԵՐԱԳՆԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ /ՖՈՆԴԵՐԻ/ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ Ե ...

 

 

Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

06.03.95թ. թ. 17-10/2

 

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվապահական

հաշվառման և հաշվետվությունների մեջ արտացոլելու կարգը

 

ՀՀ կառավարության 1995թ. փետրվարի 15-ի N 73 որոշմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատում 1995թ. հունվարի 1-ի դրությամբ:

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվառվում են 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվով (կուտակման հիմնադրամ):

Վերագնահատման ենթակա հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

 1.Դեբետ 01 Հիմնական միջոցներ»            (վերականգնման և  սկզբնական

  Կրեդիտ 88 «Գույքի ինդեքսավորման         արժեքների տարբերության

             հիմնադրամ» ենթահաշիվ         գումարով)

 

Վերագնահատման ենթակա չտեղակայված սարքավորումների վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

 Դեբետ 07 Տեղակայման ենթակա               (վերագնահատումից առաջացած

           սարքավորումներ»                տարբերության  գումարով)

Կրեդիտ 88 «Գույքի ինդեքսավորման

հիմնադրամ» ենթահաշիվ

 

Վերագնահատման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատումը հաշվառման մեջ արտացոլվում է հետևյալ կերպ.

 

 Դեբետ 08  «Կապիտալ ներդրումներ»          (վերագնահատումից առաջացած

                                          տարբերության  գումարով)

Կրեդիտ 88 «Գույքի ինդեքսավորման

հիմնադրամ» ենթահաշիվ

 

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման հետևանքով առաջացած տարբերությունը` 88 հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվի մնացորդը (սալդոն) ուղղվում է պահեստաֆոնդ և հետագայում սահմանված կարգով կարող է օգտագործվել կանոնադրական ֆոնդի ավելացման նպատակով.

 

 1.Դեբետ 88 «Գույքի ինդեքսավորման         (մնացորդի գումարով)

             հիմնադրամ» ենթահաշիվ

Կրեդիտ 86 «Պահեստաֆոնդ»

 

 2.Դեբետ 86 «Պահեստաֆոնդ»                 (հիմնադիր փաստաթղթերում

   Կրեդիտ 85 «Կանոնադրական ֆոնդ»          համապատասխան գրանցում

                                          կատարելուց հետո)

 

Հիմնական միջոցների (ֆոնդերի) վերագնահատման արդյունքները հաշվետվության մեջ արտացոլվում են ՀՀ կառավարության 1995թ. փետրվարի 15-ի թիվ 73 որոշմամբ սահմանված ժամկետներում: 88 հաշվի «Գույքի ինդեքսավորման հիմնադրամ» ենթահաշվի շարժը տարեկան հաշվապահական հաշվետվության N 5 ձևում ցույց է տրվում 041-045 տողերից որևէ մեկում:

/փոփ. 27.04.95թ. թ. 17-10/4 որոշում/

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
06.03.1995
N 17-10/2
Կարգ