103.0105.080501
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 05 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10301090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 ապրիլի 2001 թվականի N 105
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշման 4-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու հետ կապված ծախսերի դիմաց գանձվող վճարի չափի որոշման կարգը (կցվում է):
2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյանին)`
2.1. Հաստատված վճարի չափի որոշման կարգը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
2.2. Ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու հետ կապված ծախսերի դիմաց գանձվող վճարի չափի որոշման համաձայնեցված կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Կարգի գործողության ժամկետը սահմանել մինչև 2002թ. հունվարի 1-ը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի վրա:
Հաստատված է Համաձայնեցված է`
ՀՀ արդյունաբերության և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
առևտրի նախարարության նախարարություն
18 ապրիլի 2001թ. 2001թ. ապրիլի 16-ի
N 105 հրամանով N 6/2-3-166 գրությամբ
ԿԱՐԳ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ
Ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու համար հայտարարատուից գանձվող վճարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ.քան. x 1000+ՓԺքան.x 2000
որտեղ.
ԾՀՎՉ - ծագման հավաստագիր տալու համար գանձվող վճարի չափն է.
ՀՁ - հավաստագրի ձևակերպման համար վճարի չափն է, որը սահմանվում է 15000 դրամ
Ծածկ.քան. x 1000 - ապրանքների ծածկագրերի քանակն է` բազմապատկած մեկ ծածկագրի որոշման համար սահմանված վճարի չափով` 1000 դրամ
ՓԺ.քան. x 2000 - փորձաքննության ժամերի քանակն է բազմապատկած մեկ ժամի համար սահմանված վճարի չափով` 2000 դրամ *
* Փորձաքննության համար ծախսված ժամերի քանակը հաստատում է հայտարարատուն:
Բանաձևի գումարելիները, բացի առաջինից, փոփոխական են` կախված, համապատասխանաբար, ծածկագրերի քանակից և փորձաքննության ժամերի քանակից:
Հաշվարկի օրինակներ
1. ՀՁ - 15000 դրամ
Ծածկ.քան. - 1 հատ x 1000 դրամ
ՓԺ.քան. - 1 ժամ x 2000 դրամ
ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ.քան.x1000+ՓԺքան.x1000=15000+1000+2000=18000 դր.
2. ՀՁ - 15000 դրամ
Ծածկ. քան. - 2 հատ x 1000 դրամ
ՓԺ. քան. - 5 ժամ x 2000 դրամ
ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ.քան.x1000+ՓԺ.քան. x2000 =15000+2000+10000=27000 դր.