040.1023.241001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2001 թվականի N 1023
2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2002 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում կայանալիք «Ռիո+10» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել 2002 թվականին կայանալիք կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը նախապատրաստող ազգային հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)
Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար (համանախագահ)
Գ. Թադևոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության
և բնության պահպանության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ադամյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Ս. Ամիրխանյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ
գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Ա. Դավթյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Յու. Պողոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Պապյան - ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայության պետի առաջին
տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության
և բնական ռեսուրսների վարչության պետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության պետ
Կ. Դանիելյան - «Հանուն մարդկային կայուն զարգացման»
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Վալեսյան - Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Օգանեզովա - Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ
(համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան
գրասենյակի ծրագրերի ղեկավար
Ա. Սաղաթելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների
կենտրոնի տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական միջոցառումների կազմակերպումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 24-ից: