Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ՀՈՒՆԻՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1996 թ. թիվ 165

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ և կարգադրություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել նախկին ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1949 թվականի հուլիսի 24-ի թիվ 11433 կ կարգադրության գործողությունը:

3. Սահմանել, որ գյուղական բնակավայրերում բնակվող և աշխատող ուսուցիչների, բժիշկների և միջին բուժաշխատողների ձմեռվա վառելիքի և կոմունալ ծառայությունների արտոնությունների գծով գումարները փոխհատուցվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին` դրանց առկայության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի «Տարրական և յոթնամյա դպրոցների ուսուցիչների արտոնությունների և առավելությունների մասին» թիվ 195 որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1951 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 8Օ2 կարգադրությունը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1955 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 746 կարգադրությունը:

4. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի մայիսի 13-ի «Հայկական ՍՍՌ գյուղական վայրերում և բանվորական ավաններում բնակվող բժիշկների և միջին բուժաշխատողների արտոնությունների մասին» թիվ 168 որոշումը:

5. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 196Օ թվականի ապրիլի 29-ի «Երկարօրյա դպրոցների կազմակերպման մասին» թիվ 2Օ / 2Օ3 որոշման 7-րդ կետի երրորդ պարբերությունը:

6. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 196Օ թվականի նոյեմբերի 26-ի «Հայկական ՍՍՌ հանրակրթական դպրոցների առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության մասին» թիվ 5Օ4 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:

7. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թվականի հունիսի 28-ի թիվ 464 կ կարգադրության 2-րդ կետը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մարտի 3-ի «Գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատողների կոմունալ արտոնությունների մասին» թիվ 133 որոշումը:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հունիսի 9-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի մայիսի 4-ի թիվ 255 որոշումը «Գյուղական վայրերի հանրակրթական դպրոցների ուսումնանյութական բազայի ամրապնդման մի քանի միջոցառումների մասին» թիվ 336 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը:

1Օ. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղական վայրերում ու բանվորական ավաններում բնակվող` ժողովրդական ինքնագործ թատրոնների և կոլեկտիվների հաստիքային աշխատողների վրա կոմունալ արտոնություններ տարածելու մասին» թիվ 575 որոշումը:

11. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի օգոստոսի 9-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1982 թվականի մայիսի 24-ի «Գյուղական բնակչության բնակարանային, կոմունալ-կենցաղային, սոցիալ-կուլտուրական կենսապայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» թիվ 437 որոշումը» թիվ 5Օ9 որոշման 18-րդ կետի «ի» ենթակետի հինգերորդ պարբերությունը:

12. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 13-ի թիվ 75 կարգադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1996
N 165
Որոշում